o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան պատրաստ է դուրսգրման. Արա Բաբլոյան

11.11.2019 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան պատրաստ է դուրսգրման. Արա Բաբլոյան

Լյարդի փոխպատվաստման ենթարկված տասը տարեկան երեխայի վիճակը լավ է.

«Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետև հեռու է ապրում և դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստումներ, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը:

Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի.«168 ժամ»

Վերջինս նշեց՝ լավ է նաև երեխայի համար դոնոր դարձած հոր վիճակը:

Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այսուհետ ՀՀ-ում նման փոխպատվաստումները հասանելի կլինին՝ Բաբլոյանը դրական պատասխան տվեց:

Խոսելով փոխպատվաստման արժեքի մասին՝ ԲԿ տնօրենն ասաց.

«Դրա գինը շատ բարձր է, բայց այս ծնողները չեն վճարել ոչինչ: Առաջին վիրահատությունն ամբողջությամբ «Արաբկիր» ԲԿ միջոցներով ենք իրականացրել: Փնտրում ենք հովանավորներ, որոնք կօգնեն մեզ», - ասաց Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն անչափահաս պացիենտին (10 տարեկան 8 ամսական)։ Երեխան տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով, որն առանց փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Դոնոր է դարձել երեխայի հայրը՝ նրան տալով իր լյարդի մի մասը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА