КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
Օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ մուտքեր են գրանցվել, քան ելքեր. հայտնում է Հայաստանի Միգրացիոն ծառայություն՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած չնույնականացված տվյալներին:
Ավտոմոբիլային ճանապարհով գրանցված սահմանահատումների սալդոն 2019-ի հունվար-սեպտեմբերի ամիսների հաշվարկով բացասական է։
«Օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ մուտքեր են գրանցվել, քան ելքեր: Ավտոմոբիլային ճանապարհով գրանցված սահմանահատումների սալդոն 2019-ի հունվար-սեպտեմբերի ամիսների հաշվարկով բացասական է։
Այդուհանդերձ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցել է հավելաճ 37,2%-ով։ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը բարելավվել է 81,7%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 88,6 %-ով։ Պետք է նկատի ունենալ, որ ընդհանուր միգրացիոն սալդոյի իննամսյա ցուցանիշի վրա կա սեզոնայնության՝ աշխատանքային միգրացիայի գործոնը, քանի որ սեպտեմբերին համապատասխան մուտքերը դեռ արձանագրված չեն լինում, որպես կանոն», – նշված է Հայաստանի միգրացիոն ծառայության կայքէջում: