o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զ.Մնացականյան

11.11.2019 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զ.Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում խոսեց հանդիպման ժամանակ քննարկված թեմաների մասին:

«Մեր հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար: Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող՝ մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ»,- ասաց նա:

Այլընտրանքային լուրեր 05․12․2019

Մնացականյանը նշեց՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, երկկողմ օրակարգում մեծապես կարևորում են համագործակցությունն ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց՝ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի տարբեր հարցերի, ՌԴ ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցության համար, բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության՝ համանախագահ այլ երկրների հետ միջնորդական առաքելությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

«Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,- ասաց Մնացականյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА