o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

11.11.2019 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

Այսօր կայացած մամլո ասուլիսին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ iravunk.com-ը մի քանի հարցեր ուղեց ՝ 2019-2020 թվականների պետբյուջեի, ԿԳՄՍ-ի նախարարության կողմից շատերի համար անհասկանալի ծախսերի մասին։

Թալանել են պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

- Պարոն Բագրատյան, 2019-ի համեմատ 2020-ին նախագահականին ֆինանսավորելու են 4.000.000-դրամով ավելի, ի՞նչ կասեք այս ամենի մասին, արդյո՞ք նախագահականն արել կամ նախատեսում է անել որևէ լուրջ քայլ, նախկինում կարծես չենք տեսել այդ միտումը։

- Ես կարծում եմ, որ նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել և դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղությամբ։ Մենք ունենք խնդիրներ հաշմանդամություն ունեցող զանգվածի հետ, խնդիր ունենք զոհված զինծառայողների, զինծառայողներ, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել։ Այսպիսով մենք ունենք բազմաթիվ խնդրահարույց հարցեր, իսկ նախագահի ֆունկցիոնալ գործառույթներն այնքանել էլ մեծ չեն։ Մեր սահմանադրությամբ նախագահի գործառույթներն ահագին կրճատված են, հետևաբար ֆինանսավորում պետք է լինի դրա սահմաններում։ Մեր երկիրն այսօր ճամփորդությունների պատրաստ չէ։ Եթե կան ավելորդ միջոցներ, մենք կարող ենք դրանով տնտեսությունը զարգացնել, ստեղծելով արտադրություն, ինչպես նաև սպասարկել բազմաթիվ սոցիալական ծրագրեր։

- ԿԳՄՍ նախարարությունն ավելի քան 20 մլն դրամ է հատկացրել «Մել» ֆիլմի համար։ Ֆիլմը պատմում է սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի կյանքը։ Ի՞նչ կասեք ս րա մասին։ 

- Եթե որևէ ֆիլմարտադրություն ֆինանսավորում է կառավարությունը, դ ա անպայման պետք է իր մեջ ուղերձ ունենա։ Կառավարությունը չի կարող կարևորել գեղարվեստական արժեքը, կառավարությունը պետք է կարևորի՝ նպատակայինությունը։ Ի՞նչ մեսիջ են ուղարկում այս դեպքում։ Ես որևէ բացատրություն չեմ տեսել, որովհետև գտնում եմ, որ մենք շատ արժանի չեմպիոններ ունենք։ Օրինակ ՝ Նազիկ Ավդալյանը, հրաշալի օրինակ է։ Նազիկի պարագայում կա նաև ազգայինը։ Կարծում եմ ՝ պետական ֆինանսավորման դեպքում պետք է բացառիկ լինի ֆինանսավորումը,նպատակայինության իմաստով ։Հարկատուների հաշվին ֆինանսավորումը պետք է խիստ նպատակային լինի։ Նամանավանդ այն դեպքում, երբ մեր պետությունն առանձնապես ֆիլմեր չի ֆինանսավորում, կարծում եմ ֆինանսավորվող ֆիլմը պետք է լիներ եզակի։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА