o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանն Էվո Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել RT հեռուստաալիքում

11.11.2019 18:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարգարիտա Սիմոնյանն Էվո Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել RT հեռուստաալիքում

RT ռուսական միջազգային բազմալեզու հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բոլիվիայի՝ հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել հեռուստաընկերությունում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Բոլոլա անող վարորդը վերադարձել է աշխատանքի. լուսանկար

«Մորալեսին առաջարկում եմ շատ հետաքրքիր աշխատանք իսպանալեզու RT-ում: Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան արդեն երկրորդ տարին է՝ վարում է իր շոուն մեր հեռուստաընկերությունում: Հետո արդեն կտեսնենք՝ ճակատագիրն ինչ կանի»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամում:  

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, հրաժարական է տվել:

Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին գրանցել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի «պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել էին բողոքի ակցիաների ժամանակ»: Հեռուստատեսային ելույթում Մորալեսը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել «հարձակվելը քույրերի և եղբայրների վրա, դադարել հրդեհել և ավերել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА