o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

10.11.2019 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը, որն իրականացվել է «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» հիմնադրամի աջակցությամբ։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում

Աշխատաժողովը համախմբել էր ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանը Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ եւ այլ թեմաներ։

Անդրադարձ է կատարվել արտաքին եւ ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային եւ մամուլի ազատությանը։

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաեւ մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ եւ հասարական կառույցների ներկայացուցիչներ։ Կարեւորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները եւ տրվել ոլորտային հանձնարարականներ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА