o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարիքի հետ միմյանց նկատմամբ հետաքրքրությունը չկորցնելու 3 եղանակ

10.11.2019 14:52 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տարիքի հետ միմյանց նկատմամբ հետաքրքրությունը չկորցնելու 3 եղանակ

Տարիքն իրենն ասում է, և գնալով՝ մենք չենք երիտասարդանում: Լիովին բնական է, որ ֆիզիկական ցանկությունն ու միմյանց նկատմամբ գայթակղությունը կարող են կորչել ոչ միայն առողջական խնդիրների բերումով, այլև մեր արտաքին տեսքով պայմանավորված:

5 բան, որ չպետք է թույլ տաս ինքդ քո նկատմամբ

Ի՞նչ անել: Ստորև ներկայացնենք 3 խորհուրդ:

1. Փորփրեք ձեր հիշողությունը

Հայացք գցելով ձեր զուգընկերոջ վրա՝ հիշեք ձեր երջանիկ օրերը ինչ-որ ռոմանտիկ ուղևորության ընթացքում: Միգուցե և մարմինը փոփոխություն կրել է, բայց ժպիտն ու աչքերը նույնն են մնացել:

Զգացեք միմյանց գրկախառնությունները, բույրը, մազերը: Նման զգացողությունները ձեզ կօգնեն հիշել այն ժամանակը, երբ դուք երկուսդ էլ ավելի երիտասարդ ու գրավիչ եք եղել:

2. Օգտագործեք ձեր երևակայությունը

Մի վախեցեք դերային խաղերից: Ձեր ննջարանը կարող է դառնալ հասուն տարիքի ավազե հրապարակ: Զարդարվում եք, թե ոչ, հորինեք պատմություններ ու ձեզ համար արկածներ ստեղծեք անկողնում:

3. Փոփոխության ենթարկեք ձեր սպասումները

Բաց եղեք սեքսուալ հաջողության գնահատականի այլ եղանակի նկատմամբ: Մի սպասեք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես երիտասարդության տարիներին՝ վառ երևակայություն, ակտիվ սեքս ու փառահեղ օրգազմ: Դուք փոխվում եք, փոխվում է ձեր մարմինը, ու սեքսը՝ նույնպես: Եթե դուք սպասեք նույն բանին, ինչ նախկինում եք ունեցել, դուք միայն կհուսահատվեք:

Պարտադիր չէ սկսել գրգռվածությունից, սկսեք պարզապես գրկախառնություններից: Պարտադիր չէ օրգազմի հասնել, կարելի է հենց նույն գրկախառնություններով էլ ավարտել: Դա ավելի լավ է, քան ոչինչը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА