o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

10.11.2019 16:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորումը, գրում է ria.ru-ն։

Էրդողանը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կայունացմանն ուղված համակարգված քայլերի շարունակման կարևորությունը՝ նրա տարածքային ամբողջականության և միասնության սկզբունքների խիստ պահպանմամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի շուրջ: Հաղորդվում է, որ զրույցի ևս մեկ կարևոր թեմա է եղել էներգետիկայի ոլորտում Մոսկվայի և Անկարայի համատեղ նախագծերը։

«Հանգամանալից քննարկում է անցկացվել ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերի վերաբերյալ։ Դրական գնահատական է տրվել երկկողմ բազմապլանային համագործակցության շարունակական զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА