КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
Բոլիվիայում ավելի քան 383 մարդ է տուժել նախագահական ընտրություններում Էվո Մորալեսի հաղթանակից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում, հաղորդում է ria.ru-ն՝ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատասենյակին հղումով:
Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով՝ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Բոլիվիայի տարբեր քաղաքներում տուժել է 383 մարդ՝ 325 տղամարդ և 58 կին: Տուժածները վնասվածքներ են ստացել Մորալեսի և ընդդիմության կողմնակիցների միջև բախումների հետևանքով։
Պարբերականը հայտնում է, որ ցույցերի հենց սկզբում ոստիկանությունը ձերբակալել է 195 մարդու։ Բոլիվիայի դատախազությունը հետաքննություն է սկսել 40 մարդու դեմ, որոնք մեղադրվում են պետական և մասնավոր անշարժ գույքին վնաս հասցնելու մեջ։
Բոլիվիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների հաշվարկից հետո և շարունակվում են մինչ օրս:
Մորալեսը երկրում զանգվածային բողոքի ակցիաները որակել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են աջակողմյան ուժերը, որոնք դժգոհ են նրա վերընտրվելուց: