o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում վերսկսվել են նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերը

10.11.2019 14:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում վերսկսվել են նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերը

Վրաստանի կինոթատրոններում վերսկսվել են «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) վրաց-շվեդական ֆիլմի պրեմիերայի դեմ բողոքի ցույցերը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական առաջին ալիքին, բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Թբիլիսիի կինոթատրոններից մեկի մոտ, ի տարբերություն նախօրեի, մտադիր չեն գրոհել կինոթատրոնը: Նրանք ոչ մեծ խմբով կանգնած են մուտքի մոտ՝ ցուցադրելով «Կանգնեցրեք ԼԳԲՏ քարոզչությունը Վրաստանում», «Միասեռականությունը մեղք է և պաթոլոգիա» գրություններով պաստառներով:

Վրաստանում համապետական ակցիա է սկսվել ընտրակարգը փոխելու պահանջով

Նշվում է, որ իրավիճակը հանգիստ է նաև Բաթումի կինոթատրոնի մոտ: Հանդիսականը ազատ մոտենում է մուտքին, սակայն ցուցադրման սրահ են մտնում միայն մանրակրկիտ ստուգումից հետո:

Կինոթատրոնների մոտակայքում հերթապահում են ոստիկանական ջոկատները, հրշեջները և շտապ օգնության հաշվարկները:

«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը նկարահանվել է 2019-ին ռեժիսոր Լևան Ակինի կողմից: Այն արդեն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը պատմում է պարողի` իր մրցակցի հանդեպ տածած սիրո մասին: Ժապավենը «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА