o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աչաջուր համայնքում մանկապարտեզի տեղերը սահմանափակ են

09.11.2019 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աչաջուր համայնքում մանկապարտեզի տեղերը սահմանափակ են

Նոյեմբերի 8-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մանկապարտեզում ոսկե աշուն էր։
Մանկապարտեզի տնօրեն Նարինե Թումանյանի խոսքով՝ այն ամենն ինչ արվում է նման շնորհաշատ մանուկների համար նվազագույնն է ինչին արժանի են նրանք։ Տնօրենի խոսքով՝ նման գեղեցիկ միջոցառման համար իրենց ներդրումն ունեին թե՛ ծնողներ, թե՛ հրաշամանուկները և թե՛ մանկապարտեզի աշխատակազմը։
Ցավոք մանկապարտեզը գտնվում է գյուղի դպրոցի տարածքում։ Ընդամենը մեկ մասնաբաժին դպրոցից մանկապարտեզի համար։Աչաջուր գյուղը Իջևան քաղաքի ամենամեծ գյուղն է։ Թվով 4445 բնակիչ։ Մանկապարտեզում կա ավելի քան 105 սան, նույնքան երեխաներ կարիք ունեն մանկապարտեզ գնալու,սակայն փոքր տարածքի պատճառով երեխաներն այդպես էլ չեն հաճախում մանկապարտեզ։
Տնօրենի խոսքով՝ անչափ դժվար է մերժել այն ընտանիքներին, որոնց երեխաներն իսկապես կարիք ունեն հաճախելու մանկապարտեզ, սակայն ի՞նչ անենք, հավելեց՝ Նարինե Թումանյանը։ 

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА