o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոկիոյում անցկացվում է տոնական փառատոն՝ նվիրված նոր կայսեր գահակալմանը

09.11.2019 20:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տոկիոյում անցկացվում է տոնական փառատոն՝ նվիրված նոր կայսեր գահակալմանը

Ճապոնիայում այսօր՝ նոյեմբերի 9-ին սկսվել է տոնական փառատոն, որին մասնակցում են ազգային պարերի ու երաժշտական խմբերը: ՓառատոնՆ իրականացվում է նոր կայսր Նարուհիտոյի գահակալման առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

Նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Ճապոնական հանրային հեռուստաընկերության տվյալներով՝ կայսր Նարուհիտոն և իր կինը՝ կայսրուհի Մասակոն օրվա ընթացքում անձամբ կայցելեն փառատոնի անցկացման վայր: ՓառատոնՆ անցկացվում է կիսափակ ձևաչափով, կազմակերպիչները տեղի բնակիչների համար վիճակախաղով խաղարկել են 10 հազար հրավիրատոմսեր, ևս 20 հազար հրավիրատոմս նախատեսված է եղել պատվավոր հյուրերի համար: Փառատոնի ամբողջ ընթացքը կցուցադրվի ճապոնական հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նոյեմբերի 10-ին պետք է անցկացվի մեքենաներով շքերթ, որի ժամանակ կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն կանցնեն Տոկիոյի կենտրոնական մայրուղով, որի երկարությունը կազմում է 4,6 կմ:

Սկզբում նախատեսված էր փառատոնն իրականացնել հոկտեմբերի 22-ին, երբ տեղի ունեցավ նոր կայսեր գահակալման առիթով գլխավոր միջոցառումը, սակայն հետագայում որոշում կայացվեց փառատոնը հետաձգել մինչև նոյեմբերի 10-ը՝ «Հագիբիս» թայֆունի պատճառով, որն անցյալ ամիս ավերածությունների ենթարկեց Ճապոնիան և դարձավ ավելի քան 90 մարդու մահվան պատճառ:

Նարուհիտոն Ճապոնական գահին բազմեց այս տարվա մայիսի 1-ին, երբ իր 85 ամյա հայրը՝ Ակիհիտոն հրաժարվեց գահից:  

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА