o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը գլխավորում է աշխարհի ամենազայրացած երկրների ցուցակը. «Գելլափ»

09.11.2019 19:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը գլխավորում է աշխարհի ամենազայրացած երկրների ցուցակը. «Գելլափ»

«Գելլափ» գլոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը, որի հիմնական գործառույթը կազմակերպություններին ու առաջնորդներին՝ իրենց առջև ծառացած խնդիրները լուծելուն աջակցելն է, 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե որքա՞ն զայրացած են մարդիկ աշխարհում ու որո՞նք են ամենազայրացած երկրները:

Ախր Հայաստանը շատ փոքր երկիր է, որտեղ բոլորը գրեթե մեկը մեկին ճանաչում են...

Կարելի է ասել, որ բոլոր մարդիկ իրենց ամենօրյա կյանքում զայրանում են՝ անկախ նրանից՝ հանդիպե՞լ են հիասթափության, զայրացել են հասարակական տրանսպորտի վիճակի՞, թե՞ աշխատավայրում ինչ-որ թյուրըմբռնման պատճառով: «Գելլափի» 2019 թվականի Համաշխարհային Զգացմունքների զեկույցը ներառում է նաև հույզերի չափումը (զայրույթի մակարդակը ևս) աշխարհի 143 երկրում: Ըստ հետազոտության, առավել հաճախ զայրանում են Մերձավոր Արևելքում:

«Գելլափը» պարզել է, որ Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «երեկ շատ են զայրացել»: Սա աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА