o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գերմանիայի արևելքի և արևմուտքի միջև կենսապայմանների տարբերությունը դեռևս կես դար տեսանելի կլինի». Մերկել

09.11.2019 17:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Գերմանիայի արևելքի և արևմուտքի միջև կենսապայմանների տարբերությունը դեռևս կես դար տեսանելի կլինի». Մերկել

Գերմանիայի արևելքում և արևմուտքում կենսապայմանների հավասարեցումը կարող է կես դար և նույնիսկ փոքր-ինչ ավելի տևել: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է Բեռլինի պատի փլուզման 30-ամյակի նախօրեին Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

Անգելա Մերկելը պատմել է իր պատանեկության երազանքի մասին

Կանցլերի խոսքով՝ նշված գործընթացն ակնկալածից ավելի դանդաղ է ընթանում:

Կանցլերը նշել է, որ Բեռլինի պատի փլուզման թեման գերմանական հասարակությունում սկսել է ավելի ակտիվորեն քննարկվել աշխարհում առկա ազգայնական և պրոտեկցիոնիստական միտումների ֆոնին:

Մերկելը խնդրել է համբերությամբ լցվել և սպասել արևելքում և արևմուտքում առկա տարբերությունների վերացմանը, ինչպես նաև սովորել կրել ազատության «բեռը»: Կանցլերը պարզաբանել է, որ դժվարություն ասելիս նկատի ունի որոշումների կայացումը:

Պատի շինարարությունը սկսվել է 1961թ.-ին։ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարությունը ԽՍՀՄ-ի դրդմամբ 1961 թվականին կառուցեց Բեռլինի պատը և ուժեղացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ սահմանների վերահսկողությունը։ Այս ամենը նպատակ ուներ դադարեցնել փախստականների հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա։ Բեռլինի երկու հատվածների միջև ընդհատվեցին բոլոր տեսակի կապի միջոցները։

1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատը փլուզվեց՝ դառնալով Արևելյան Եվրոպայում սոցիալիզմի անկման խորհրդանիշը։

1990 թվականին գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա Գերմանիան կրկին միասնական էր։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА