o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատաիրավական լրագրության հանդեպ հետաքրքրությունն ապագա լրագրողներին բերել է Բարձրագույն դատական խորհուրդ

09.11.2019 15:16 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատաիրավական լրագրության հանդեպ հետաքրքրությունն ապագա լրագրողներին բերել է Բարձրագույն դատական խորհուրդ

Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր:  Այս մասին տեղեկացանք Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Շարունակվում է պատգամավորն ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողի դատական նիստը

Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա, և ոլորտային խնդիրների գրագետ լուսաբանումը կարող է նպաստել ոչ միայն առկա խնդիրների լուծմանն ու հաղթահարմանը, այլև դատական իշխանության հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը:   

Ուսանողների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդազարյանը, հակիրճ ներկայացնելով Խորհրդի լիազորությունները, հիմնական շեշտադրումն արեց մատչելի, հասանելի դատական համակարգ ունենալու Խորհրդի որդեգրած քաղաքականության վրա: Խորհուրդը պիլոտային տարբերակով շրջանառության մեջ է դրել դատավորների համար խորհրդատվական բնույթի որոշում, ըստ որի՝ դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելուց զատ, դատավորներն ավելի մատչելի, առանց իրավական տերմինների օգտագործման, կողմերին հասանելի լեզվով կբացատրեն դատական ակտի բովանդակությունը: Հաջողության դեպքում Խորհուրդը կդիմի օրենսդրին՝ հարցի օրենսդրական կարգավորման համար:

Ապագա լրագրողները հետաքրքրվեցին դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով, էլեկտրոնային արդարադատության համակարգի, արբիտրաժային դատարանների արդյունավետության և այլ հարցերով: Խորհրդի նախագահն անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին: 

Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան կարգապահական վարույթների քննության համար նախատեսված նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА