o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոլիտայի փաստաբանը երգչուհու ամուսնալուծության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել

09.11.2019 10:49 ՄՇԱԿՈՒՅԹ
Լոլիտայի փաստաբանը երգչուհու ամուսնալուծության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, երգչուհու ամուսնալուծության վերաբերյալ նոր մանրամասներ է բացահայտել, հայտնում է РЕН ТВ-ն:

Հովհաննես Ազոյանը «Մել»-ի գլխավոր դերակատարն է․ մանրամասներ

Փաստաբանի խոսքով՝ ամուսնալուծության հայցը հանձնվել է Մոսկվայի Բասմանի դատարանին:

«Մենք պատասխան հայց ենք ներկայացրել՝ ամուսնությունը կեղծ ճանաչելու համար: Գործն այսօր վարույթ է ընդունվել. դատարանն այն միացրել է Իվանովի նախնական հայցի հետ»,- ասել է երգչուհու փաստաբանը:

Ժորինը նաև հավելել է, որ դատարանին ապացույցներ է ներկայացրել, որ Իվանովը երգչուհու հետ ամուսնանացել է շահադիտական նպատակներով:

Հիշեցնենք, որ Լոլիտա Միլյավսկայայի ամուսինը՝ ֆիթնես մարզիչ Դմիտրիյ Իվանովը, Մոսկվայի դատարաններից մեկում ամուսնալուծության հայցը էր ներկայացրել: Դատարանն այն ընդունել է քննության հոկտեմբերի 7-ին: Այս ամուսնալուծությունը լինելու է Լոլիտայի 5-րդ ամուսնալուծությունը: 

Լոլիտան ամուսնուց բաժանվելու լուրը հայտնել է հուլիսի սկզբին: Ամուսնալուծության որոշումը երգչուհին բացատրել է նրանով, որ ինքը և ամուսինն իրենց հարաբերությունների բարելավման ուղղությամբ բավականաչափ ջանքեր չեն գործադրել և այդ առնչությամբ պետք է վաղուց հոգեբանի օգնությանը դիմեին:

Լոլիտա Միլյավսկայան և ամուսինը համատեղ ապրել են 9 տարի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА