o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին բեռնատարում

09.11.2019 13:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին բեռնատարում

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին Անգլիայի Էսսեքս կոմսությունում: Այս մասին հայտնում է կոմսության ոստիկանության պաշտոնական կայքը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշել են, որ նրանց հիմնական խնդիրը զոհերի անձը բացահայտելը, նրանց հանդեպ հարգանքի դրսևորումը և նրանց ընտանիքներին ու հարազատներին օգնություն ցուցաբերելն է եղել:

Զոհերի թվում 15-17 տարեկան 3 դեռահաս է եղել: Զոհերից ամենաավագը 44 տարեկան է եղել: 39 զոհերից 8-ը կանայք են եղել, 31-ը՝ տղամարդիկ: Նրանց մեծամասնությունը վիետնամական Նգեան և Հատին նահանգներից են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում բեռնատար է հայտնաբերվել՝ 39 դիերով: Ի սկզբանե ենթադրվել է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա էր ուղևորվել Բուլղարիայից: Ամենայն հավանականությամբ, ներգաղթյալները մահացել են ցրտից: Բեռնատարում ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել:

Ավելի ուշ GPS-ը ցույց է տվել, որ բեռնատարը գտնվել է Ֆրանսիայի՝ Դյունկերկի և Կալեի փախստականների ճամբարներում, այնուհետև ուղևորվել Բելգիա: Մեծ Բրիտանիայից առաջ բեռնատարի եվրոպական վերջին կանգառը եղել է բելգիական Զեբրյուգեն:

Վիետնամի Նգեան նահանգից ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում 21 անձ է կորել Մեծ Բրիտանիայում: Նահանգի իշխանություններն անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել՝ Էսսեքսի տարածքում բեռնատարում հայտնաբերված զոհերի ճանաչման համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА