o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Իմիտացիա. օրեր շարունակ իշխանության՝ հանրությանը ցնցած գաղափարներն այդպես էլ մնացին որպես օրվա բեմականացում և անցան պատմության գիրկը

09.11.2019 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Իմիտացիա. օրեր շարունակ իշխանության՝ հանրությանը ցնցած գաղափարներն այդպես էլ մնացին որպես օրվա բեմականացում և անցան պատմության գիրկը

«Ամենուրեք կիսատ-պռատության, անկազմակերպ գործելաոճի, սկսածն ավարտին հասցնել չկարողանալու հետ գործ ունենք։ Մի միտք ասվում է, ապա դրա մասին մոռանում են, ընդ որում՝ մոռանում են ոչ միայն ասողները, այլև լսողները, և անցնում ենք առաջ։ Այլևս ո՞վ է հիշում անցումային արդարադատության կամ վեթինգի մասին։ Իսկ այդ՝ օրեր շարունակ հանրությանը ցնցած գաղափարներն այդպես էլ մնացին որպես օրվա բեմականացում և անցան պատմության գիրկը

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը

Մենք՝ քրեական քրոնիկային աչալրջորեն հետևող լրագրողներս, անգամ շատ քրեական գործեր մոռացության ենք մատնել և չգիտենք, թե դրանք ինչ ճակատագիր ունեցան։ Մի բան է միայն հայտնի, որ ոչ մի գործով չկա անգամ առաջին ատյանի դատավճիռ։ Իսկ ինչքա՜ն այլ խոստումներ են հնչել այս մեկ տարվա ընթացքում, որոնց մասին ոչ ոք չի հիշում։ Է՛լ տնտեսական հեղափոխություն, է՛լ օտար երկրների համար աշխատող գործակալների բացահայտում, է՛լ գողերին ու գողականներին արմատախիլ անելու մտադրություն, սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու վճռականություն, դատավորներին փոխելու և դատական համակարգը բարեփոխելու կամք։

Բայց կյանքը ցույց է տալիս, որ անգամ այնտեղ, որտեղ նոր իշխանությունը հասել է իր վերջնանպատակին, ոչ մի տեղաշարժ չկա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА