o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլյան պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել․ ինչ է պատմել նախկին բժիշկը․ «Ժողովուրդ»

09.11.2019 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլյան պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել․ ինչ է պատմել նախկին բժիշկը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել: Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաԺողովի նիստում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այդ օրերի ռազմական գործողություններին մասնակից մի բժշկի են քննել, որն այժմ պաշտպանական ոլորտում չի աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանձնաժողովն այժմ արդեն չաշխատող բժիշկների միջոցով է փորձում բացահայտումներ անել, որոհետեւ համարում են, որ չաշխատողներն ավելի անկաշկանդ կներակայացնեն այդ օրերին կատարվածը: Եւ, ահա, քննվող բժշկից փորձել են պարզել՝ առաջին օգնություն ցույց տալու համար ինչ բժշկական պարագաներ են ունեցել, արդյոք չի ուշացել բժիշկների օգնությունը սահմանի զինվորներին:

​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ բժիշկը բավականին անկաշկանդ ներկայացրել է, որ բժշկական թերի օգնություն են ցույց տվել, որ պատերազմի այդ օրերին չեն ունեցել անգամ բժշկական այն բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ են առաջին օգնության համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА