o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղբյուր․ Մեսին ու Գրիզմանը մարզումների ժամանակ չեն շփվում միմյանց հետ

09.11.2019 00:36 ՍՊՈՐՏ
Աղբյուր․ Մեսին ու Գրիզմանը մարզումների ժամանակ չեն շփվում միմյանց հետ

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին և Անտուան Գրիզմանը լարված հարաբերությունների մեջ են: Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ այդ ֆուտբոլիստները մարզումների ժամանակ չեն շփվում միմյանց հետ:

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հավաքույթի ժամանակ կատարել է Թաթայի երգը (տեսանյութ)

Անձամբ Գրիզմանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր համար դժվար է արգենտինացի ֆուտբոլիստի հետ ընդհանուր լեզու գտնելը: Դրանից հետո շշուկներ էին հայտնվել, որ Մեսին ավելի ու ավելի շատ է ցանկանում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ: Սակայն անձամբ Լիոնելը հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտարարելով ֆրանսիացու հետ խնդիրների բացակայության մասին: Այդ տեղեկությունը վերջերս մեկնաբանել էր նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն՝ նշելով, որ Մեսիի և Գրիզմանի միջև որևէ կոնֆլիկտ չկա:

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին աշխարհի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը: «Կապտանռնագույնները» նրա տրանսֆերի դիմաց Մադրիդի «Ատլետիկոյին» վճարել են 120 մլն եվրո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА