o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ես արդարացված եմ». ՀՊՏՀ նախկին ռեկտորի դեմ քր.գործը կարճվեց

08.11.2019 21:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ես արդարացված եմ». ՀՊՏՀ նախկին ռեկտորի դեմ քր.գործը կարճվեց

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ տեղեկացնում է, որ ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Շշի Մելոյի» մահափորձի պատվիրատուի հետքերը տանում են քրեական աշխարհ. «Իրավունք»

«Ես արդարացված եմ: Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որեւէ խախտման տրամադրված երկու արձակուրդի եւ մեկ պարգեւավճարի «հանճարեղ» գործով: Պաշտոնս թողնելուց հետո՝ նորանշանակ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը «անհայտ» մոտիվացիայով անմիջապես սկսել էր ուսումնասիրել ֆինանսական փաստաթղթերը, բացահայտել իր կարծիքով «լրջագույն խախտումներ» (սրանք, էլի...), զեկուցագիր ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին, որից հետո գործին ընթացք էր տրվել, եւ փաստաթղթերը հանձնվել էին իրավապահ մարմիններին: Ինչ ասես... Այժմ հերթն ատենախոսությանս շուրջ ձեւավորված կրկեսինն է, որի կեղծ եւ ապօրինի բեմականացումները եւս շուտով կապացուցվեն, թեեւ անգամ առանց ապացույցի ամեն ինչ արդեն պարզ է: Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց նաեւ վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս: Այսուհետ գումարից չեմ հրաժարվելու եւ այն ամբողջությամբ ուղղելու եմ մի քանի ուսանողի վարձավճարի մասնակի փոխհատուցմանը», - նշել է Ռ. Հայրապետյանը եւ հավելել, որ սա այն դեպքը չէ, որ իր արդարացմամբ գործն ավարտվում է. « Ինձ «ընկեր» անվանող հեղինակները եւ գործում ներգրավված անձինք դեռ պետք է բացատրություն տան, թե ինչ իրավունքով եւ նպատակներով էր այն ստեղծագործվել»:

Նախկին պատգամավորի դեմ իրականացված մահափորձի պատվիրատուի հետքերը տանում են դեպի քրեական աշխարհի ներկայացուցիչներ.«Իրավունք»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА