o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված». Խոսրով Հարությունյան

08.11.2019 21:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված». Խոսրով Հարությունյան

«Հայաստանը՝ մերօրյա նոր սիլիկոնային հովիտ կամ մենք պետք է կառուցենք գիտելիքահեն տնտեսություն կամ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեր կարեւորագույն առաջնահերթությունն է թեզերը վերջին շրջանում իշխանությունների կողմից առավել հաճախ կրկնվող թեզերն են եւ որպես մրցունակ հասարակություն ձեւավորելու ռազմավարական նպատակներ՝ միանգամայն համահունչ են գլոբալ զարգացումներին», - այս մասին նշում է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ակնհայտ է եւ միանգամայն անվիճելի, որ այդ ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհը սկսվում է կրթության ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումից: Սակայն նույն չափ ակնհայտ է եւ նոււյն չափ անվիճելի, որ կրթական բարեփոխումները չեն սկսվում եւ չեն կարող սկսվել բուհական կրթական ծրագրերից Հայոց լեզվի կամ Հայոց պատմության, իսկ հանրակրթական դպրոցներրի ծրագրերից՝ Հայ եկեղեցու պատմության առարկաների դուրս բերումով, ինչպիսի հիմնավորմամբ էլ այն հանրությանը հրամցվի: Ավելին, կրթության նախարարության ղեկավարի կողմից մեր ազգային ավանդական արժեհամակարգի հանդեպ հայեցողական մոտեցումների կողքին սեռական փոքրամասնությունների խնդիրների քարոզչությանը ընդգծված ուշադրության պարագայում կրթական ծրագրերի հանդեպ նշված մոտեցումը ոչ անհիմն կարող է որակվել որպես ոլորտի քաղաքականության կոնկրետ դրսեւորում:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

Ուստի՝ մինագամայն բնական է նախարարի դեմ ուղղված ՀՅԴ և ԵՊՀ երիտասարդների բողոքը: Եվ թեպետ կրթության ոլորտում, ինչպես եւ հանրային կյանքի ցանկացած ոլորտում, պետության քաղաքականությունը իրականացնում է Կառավարությունը (ինչպես պնդում էր Վարչապետը), այդուհանդերձ յուրաքանչյուր կոնկրետ ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման բացառիկ քաղաքական պատասխանատուն՝ տվյալ ոլորտի նախարարն է (չի կարող կրթության ոլորտի քաղաքականության համար պատասխան տալ, ասենք, շրջակա միջավայրի պահպանության նախարարը կամ մեկ այլ նախարար): Այնպես որ երիտասարդների բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված, իսկ բողոքն էլ՝ շատ առարկայական է»:

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА