o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորել է Նիկոլի տնտեսական թռիչքը. համարել անվավեր

08.11.2019 18:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորել է Նիկոլի տնտեսական թռիչքը. համարել անվավեր

Նախօրեին պաշտոնական վիճակագրությունը ներկայացրեց հայաստանյան տնտեսության այն իրավիճակի վերջնական պատկերը, որը ձեւավորվել է այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ երեք եռամսյակներին: Այն, որ հերթական անգամ լրջորեն ջանացել են քիչ թե շատ նորմալ թվեր ներկայացնել, զգալի է գրեթե ամեն քայլի: Բայց դրանով էլ ընդհանուր ծանր տպավորությունը պահպանվում է:

Ո՞վ կփոխարինի Նիկոլին. պայքարը սկսված է

Նախ` ընդհանուր ցուցանիշները: Այսպես, տարվա երեք եռամսյակների կտրվածքովª անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ունեցել ենք տնտեսական ակտիվության 7.1, արդյունաբերական արտադրանքի՝ 9.7 տոկոս աճ: Գյուղատնտեսությունում անկում է՝ 4.8 տոկոս: Շինարարության աճը 4.4 տոկոս է, առեւտրաշրջանառությանը՝ 8.8, ծառայությունների ոլորտինը՝ 15.5: Արտահանումն աճել է 7.9, ներմուծումը՝ 4.7 տոկոսով:

Կարճ ասած, մի ինչ-որ պատկառելի բան չկա, այս ցուցանիշներից եւ ոչ մեկը հեռավոր ակնարկ անգամ չի պարունակում Փաշինյանի խոստացած տնտեսական կտրուկ թռիչքների եւ «տնտեսական հեղափոխության» մասին: Այսինքն, այն «թալանչի, հին իշխանությունների» ժամանակներում շատ ավելի լուրջ ցուցանիշներ ունեինք, եւ միայն ներկայիս վիճակագրական տնտեսական դինամիկան հերթական անգամ հարց է առաջ քաշում՝ սրա համա՞ր էր Փաշինյանի ողջ «հեղափոխությունը»: Եթե գումարենք այն, որ գալիք տարի էլ նախատեսել են ՀՆԱ-ի ընդամենը 4.9 տոկոս աճ, ապա մեկ բան հաստատ է՝ Փաշինյանի խոստացած այդ տնտեսական թռիչքը անորոշ ժամանակով հետաձգվում է:

Սա, կրկնենք, այն ընդհանուր տպավորությունն է, որը միանգամից ակնհայտորեն ցույց են տալիս հենց իշխանական վիճակագրության թվերը: Սակայն այդ թվերը եւս առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս: Օրինակ, արտահանման 7.9 եւ ներմուծման 4.7 տոկոս աճի ֆոնին բավականին տարօրինակ տեսք է ստանում վիճակագիրների մեկ այլ ցուցանիշ: Այն է՝ ըստ ներմուծման եւ արտահանման բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, ունեցել ենք արտահանման 1.2 եւ ներմուծման 0.4 տոկոս անկում: Բայց այդ դեպքում այդ ի՞նչ տվյալներով են հաշվարկել 7.9 եւ 4.7 տոկոսանոց աճը, եթե ոչ սահմանային բեռնամաքսային հայտարարագրերի: Նկատենք, հենց այդ սահմանային մաքսային ցուցիչներն են, որ միանգամայն ռեալ պատկեր են նկարագրում, թե ինչ տարան եւ ներկրեցին երկիր, ինչ քանակով եւ արժեքով, ինչի հիման վրա էլ ձեւավորվում են մաքսային 

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

մուտքերը: Դրանից այն կողմ, թե ինչի համաձայն կարող են հաշվարկել ու էապես մեծացված աճեր ցույց տալ, դա արդեն էական էլ չէ: Փաստը դա է՝ սահմանին ունեցել ենք արտահանման եւ ներմուծման անկում, ինչ պատկեր էլ որ դրանից հետո նկարեն:

Եվս մեկ ծանրակշիռ հանգամանք: 2019թ. հունվար-սեպտեմբերին՝ 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, ըստ նույն վիճակագրության, ունեցել ենք բեռնափոխադրումների ծավալների 52.2 տոկոս անկում: Ընդ որում` եթե երկաթուղային, օդային, խողովակաշարային փոխադրումների մասով որոշակի աճ կա, ապա հսկայական՝ 63.3 տոկոս անկում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով, որին էլ բաժին է ընկնում ընդհանուր փոխադրումների գերակշիռ մասը: Ընդ որում նկատենք, եթե այն մյուս տեսակները հիմնականում գործում են արտաքին բեռնաշրջանառության ուղղությամբ, ապա ավտոմոբիլային փոխադրումները, բացի այն, որ իրենց հերթին էական դեր ունեն արտաքին հարթակում, նաեւ շատ ավելի մեծ ծավալներ են զբաղեցնում երկրի ներսում: Այսինքն, ներքին բեռնափոխադրումների շատ ավելի լուրջ անկումներ ունենք, ներկայացված 52.2 տոկոսից նկատելիորեն մեծ:

Այսպիսով, նախ ֆիքսենք, որ բեռնափոխադրումների անկման այդ ցուցանիշին շատ ավելի համահունչ է ներմուծման-արտահանման անկմանը, եւ ոչ թե աճի վերաբերող վիճակագրական հիշատակված ցուցանիշները:

Եվ ամենակարեւորը. եթե ունենք ներմուծման-արտահանման փաստացի անկում, երկրի ներսում էլ բեռնափոխադրումների գերանկումներ որտեղի՞ց կարող էր առաջանալ արդյունաբերական արտադրանքի՝ 9.7, եւ նույնիսկ՝ առեւտրաշրջանառության՝ 8.8 տոկոս աճերը, որոնք ուղղակիորեն կախված են բեռնափոխադրումներից: Ասենք, կասկածի տակ է նաեւ շինարարության 4.4 տոկոս աճը, քանի որ այստեղ էլ խնդիրն առանց բեռնափոխադրումների չի կարող լուծվել: Կամ, այսպես ասենք. եթե իրոք ունենք արդյունաբերական արտադրանքի համարյա երկնիշ աճ, նշանակում է, մեր ընկերություններն արտադրել են եւ արտադրանքը կուտակել պահեստներում՝ առանց տեղից-տեղ փոխադրելու, այսինքն՝ բոլորն էլ ենթական են սնանկացման: Կամ վերջին էկզոտիկ տարբերակը. վիճակագիրներն են արհեստականորեն բեռնափոխադրումների նման անկումներ ներկայացրել՝ ձգտելով «սապոն դնել» կառավարության ոտքերի տակ: Բայց էդ քանի՞ գլխանի են: Ու հասնում ենք խելքը գլխին միակ բացատրությանը՝ հիշատակված բոլոր աճերը սովորական նկարչություն են:

Նիկոլի հերթական սուտն էլ փլվեց

Եվ եթե նկատենք, որ նման հակասությունների պակաս ամենեւին էլ չկա, ապա եզրակացությունը մեկն է՝ տնտեսական թռիչքը համարվում է անվավեր:

На изображении может находиться: текст

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА