o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը պարզ ցույց տվեց, որ ինքն է այս բոլոր խայտառակությունների տանիքը

08.11.2019 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը պարզ ցույց տվեց, որ ինքն է այս բոլոր խայտառակությունների տանիքը

Ցնցող մեկնաբանություն տվեց վարչապետի աթոռը զբաղեցնեղ Նիկոլը, կապված տխրահռչակ Մելինե Դալուզյանի մասին նկարվող տրանսգենդերիզմ քարոզող ֆիլմի համար պետության, այսինքն՝ մեր բոլորի գրպանից փող հատկացնելու խայտառակ թեմայի հետ: Նիկոլի խոսքով, ֆինանսավորում են, քանի որ. «Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի չեմպիոն է և երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել է, և Հայաստանի օրհներգն է հնչել»: Եթե կարծում է, թե ինչ-որ արտառոց բանի մասին է խոսում, նշանակում է, որ Նիկոլը նաեւ պատկերացում չունի, թե սպորտում ինչն ինչ է: Եվրոպայի ոչ թե եռակի, այլ՝ հնգակի եւ տասնակի չեմպիոնությունը մեկ աշխարհի չեմպիոն չարժե, էլ չենք խոսում՝ օլիմպիական չեմպիոնի մասին: Իսկ հայաստանն ունի մարզիկներ,որոնք աշխարհիառաջնություններում եւ օլիմպիական խաղերում են երկրի դրոշը բարձրացրել եւ հիմնը հնչեցրել: Նրանց պատվին ֆիլմ նկարեք՝ թեկուզեւ տասնապատիկ ավել բյուջետային ֆինանսավորմամբ, միայն կողջունենք: Բայց չէ, գնացել ինչ-որ սեռափոխվածի են գտել, ու դեռ սպորտով էլ արդարացնում են նմաններին քարոզելը:

Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը

Աբսուրդ էր նաեւ Նիկոլի այս բացատրությունը. «Հիմա, եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, ովքեր իրականացնում են 90 տոկոս ֆինանսավորումը, մի պուճուր էլ մենք չֆինանսավորե՞նք: Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»: Ու այդ ինչպե՞ս են որոշել, թե մեր գրպանից տրված փողով ֆիլմի որ մասն են նկարահանելու: Էլ չասած, թե ի՞նչ կապ ունի՝ որ երկրներից են փող տվել: Այդ գումարները պետական չեն, տվել են սորոսների կարգի ինչ-որ երեւույթներ՝ այլանդակության քարոզի համար: Իսկ Հայաստանը պետական մասշտաբով հենց դրանց է միացել: Վերջապես, սույն Մելինե կոչեցյալը վաղուց մեր քաղաքացին չէ:

Կարճ ասած, արդարացնելով Կրթության նախարարությունից այդ ֆիլի համար ֆինանսավորում հատկացնելը, Փաշինյանը պարզ ցույց տվեց, որ ոչ թե Արայիկ Հարությունյանն է այդ խայտառակության գլխին կանգնած, այլ անձամբ ինքն է դրան տանիք դառնում: Ավելին, ինչքն է տանիքնայն ամեն քայլերի, որոնք վերջին ժամանակներս այդքան հաճախակի են դիտվում սույն նախարարությունից: Իսկ դա նշանակում է, որ Հարությունյանի հրաժարական պահանջողները սխալ ուղղությամբ են գնացել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА