o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ

08.11.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հերթական ձախողումը միջազգային խոշոր մրցաշարերի ընտրական փուլում հանգեցրեց մարզչական փոփոխության: Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական ներկայացրեց, քանի որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

Նոր մարզիչ, հույսեր, հույզեր, ապա հիասթափություն, զրոյական արդյունք եւ հրաժարական. այս սցենարը վերջին տարիներին անխափան գործում է, ուստի դարձել է խիստ կանխատեսելի: Արդյունքում, նոր մարզչի թեկանծուներն այնքան էլ շատ չէին, մի քանի անուն շրջանառվում էր, սակայն բոլորը գրեթե համոզված էին, որ հավաքականի ղեկն այս անգամ կվստահվի Ալեքսանդր Գրիգորյանին: Թվում էր, թե համաձայնությունն արդեն կա, բայց գործարքը չկայացավ: Իսկ արդեն նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ ԽաշմանյանինՆշանակումը մեծ իրարանցում առաջացրեց ՀՖՖ գործկոմում: ՀՖՖ գործկոմի տարբեր անդամներ ֆեյսբուքյան գրառումներով քննադատեցին Արթուր Վանեցյանի նշանակումը՝ պնդելով, որ ֆեդերացիայի նախագահն առանց գործկոմի հաստատման, իրավունք չունի գլխավոր մարզիչ նշանակել: Արդյունքում, թեեւ տեղեկատվությունը կար, բայց Աբրահամ Խաշմանյանը որեւէ բան հաստատել հրաժարվում էր: Ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անցկացվեց գործկոմի նիստ, որի օրակարգային թեման ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչի նշանակումն էր: Գործադիր կոմիտեն միաձայն հաստատեց Աբրահամ Խաշմանյանի նշանակումը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ու միանգամայն անհասկանալի դարձավ՝ հանուն ինչի՞ էր դրան նախորդած աղմուկը: Ինչեւէ, ՀՖՖ-ն մեկ տարվա պայմանագիր է կնքել Խաշմանյանի հետՀիշեցնենք, որ Երեւանի «Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր: Նա թիմից հեռացել էր սեպտեմբերինՄինչեւ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի ավարտը մնացել է ընդամենը երկու հանդիպում: Նոյեմբերին Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանին, եւ մրցաշարը կավարտի` իտալացիներին հյուրընկալվելով: Տեսնենք, թե ինչ կստացվի այս անգամ: Թեեւ այս խաղերը մրցաշարային առումով մեր հավաքականին բան չեն տալու: Սակայն նույն վիճակն է նաեւ մրցաշարը ձախողած հույների եւ անկախ վերջին խաղից՝ առաջատար իտալացիների համար: Այսինքն, դրված է հեղինակության խնդիր, որն առկա է նաեւ Խաշմանյանի մոտ: Իսկ դա նշանակում է, որ այդ տեսանկյունից հանդիպումները «հերթապահ» չեն լինելու, եւ կարող ենք տեսնել, թե ինչ որակներ կդրսեւորի նոր մարզիչը:

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА