o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏՔ Է ՇՏԿԵԼ ԾՐԱԳՐԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՆԵԼ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ», «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

08.11.2019 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏՔ Է ՇՏԿԵԼ ԾՐԱԳՐԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՆԵԼ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ», «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Վերջերս շրջանառության մեջ դրվեց նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց  լեզվի», «Հայ գրականության», «ատմություն» առարկաների ուսուցումը բուհերում ոչ պարտադիր դարձնել, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» եւ «Ռազմագիտություն» առարկաները կրճատել: Այս եւ այլ  առկա մտահոգությունների հետ կապված զրուցեցինք ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պատմաբան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով նախ ասաց.

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն. դպրոցը դիմել է պատկան մարմիններին

Նախ ասեմ, որ  ԱՀ ԱԺ Գգիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, որպեսզի շրջանառվող նախագծի շուրջ լսումներ կազմակերպիհամապատասխանաբար համագործակցելով ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետԻմ անձնական տեսակետն այն է, որ ես միանշանակ դեմ եմ դպրոցներից ՆԶՊ առարկան հանելուն: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, եւ հատկապես մեր տղաները, մինչեւ բանակում ծառայելը, պետք է ունենան նախնական ռազմական պատրաստության եւ մեր պատմության ռազմագիտական արվեստի մասին գիտելիքներ: Դեմ եմ նաեւ ՀԵՊ առարկայի հանելուն դպրոցներից, որովհետեւ Խորհրդային Միության տարիներին, մասնավորապես` Արցախում, որտեղ արգելված էր նույնիսկ եկեղեցիներ մտնելը, եւ եկեղեցիները հիմնականում վերածվել էին պահեստների ու աստիճանաբար ավերակներ էին դառնում: Ուստի, հատկապես Արցախում, ՀԵՊ առարկայի դասավանդումը շատ կարեւոր է: Մենք գտնվում ենք այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որ ուղղակի աններելի է այս երկու շատ կարեւոր առարկաների դուրսմղումը դպրոցներիցԲուհերում` ոչ մասնագիտական ֆակուլտետներում, «Հայոց լեզվի», «Գրականության» եւ «Պատմության» ոչ պարտադիր դարձնելը եւս շատ մտահոգիչ է, եւ ես ինքս միանշանակ դեմ եմ: Ինչո՞ւ, որովհետեւ «Հայոց լեզուն» բուհերում լրիվ այլ ծրագրով է դասավանդվում` խոսքի մշակույթ, պաշտոնական գրություններ եւ բազմաթիվ լեզվական նրբություններ, որոնք չեն անցնում հանրակրթական դպրոցներում: Ստացվում է այնպես, որ այսօր պետական լեզուն վերածվում է կամավորության սկզբունքի` ինչը ճիշտ չէ: Օրինակ, տեսեք` բնագիտական թեքում ունեցող ֆակուլտետների շրջանավարտները վաղը հնարավոր է դառնան ղեկավարներ, գերատեսչության պատասխանատուներ, հանդես գան գիտական կոնֆերանսներում, ուրեմն չպե՞տք է «Հայոց լեզվին» արմատապես տիրապետեն: Այլ բան է, որ եթե բուհերում այդ առարկաների դասավանդման հետ կապված շտկումներ են անհրաժեշտ, ուրեմն պետք է շտկել ծրագրերը, այլ ոչ թե հանել «Հայոց լեզուն», «Գրականությունը» եւ «Հայոց պատմությունը»:

«Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը». Սոչիում անցկացվել է հայկական երաժշտական մշակույթի օր

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА