o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

08.11.2019 15:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

«Եկեք փաստենք, որ վարչապետն ազնիվ էր ուսանողուհու հետ զրույցում` Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական քաղաքականությունը, ՀՀ Կառավարությունն է իրականացնում այն», - այս մասին նշում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Բավական է վերլուծել ՀՀ վարչապետի «սատանիստներով եւ սատանաներով» ողողված իրար հաջորդող ֆեյսբուքյան գրառումները, որպեսզի հասկանալ, թե որքանով է «լսելի» եւ «ընդունելի» այս իշխանությունների համար տարբերվող կարծիքները: Բավական է մեկ անգամ լսել վարչապետի այսօրվա զրույցը` բողոքի ձայն բարձրացրած ուսանողների հետ, որպեսզի համոզվել, որ իրոք այս իշխանությունները մնացել են անցյալի եւ ներկայի խաչմերուկում եւ կռվում են նախկինների ստվերի դեմ: Դուք կզարմանաք, սիրելիներս, բայց անգամ 1 ուսանողը հասարակության կարծիք ձեւավորող է, եւ չի կարելի անտեսել նրան: Առավել եւս որ այդ 1 ուսանողն ազնիվ է իր պայքարում: Դուք էլ եք ազնիվ, երբ չեք թաքցնում, որ ձեր պատկերացրած «հասարակություն» եզրույթում նա չի տեղավորվում, քանի որ հայապահպան արժեքների համար պայքարող մարդկանց, ձեր կարծիքից, բռնած գծից, արժեքներից եւ ճանապարհից դուրս մարդկանց հենց դուք եք զատել ձեր պատկերացրած հասարակությունից: Թե բա` արիացիները որտեղից են...»:

Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին. Yerkir

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА