o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի ներգաղթ չկա, սփյուռքը սկսում է իր գլխի ճարը տեսնել». Վալենսիայի հայերի միության նախագահ

08.11.2019 15:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոչ մի ներգաղթ չկա, սփյուռքը սկսում է իր գլխի ճարը տեսնել». Վալենսիայի հայերի միության նախագահ

Թավշյա իշխանափոխության ամպագոռգոռ հայտարարություններից մեկը թերեւս այն է, որ արտագաղթը նվազել է, փոխարենը խթանվել է ներգաղթը: Սակայն մի բան է հայտարարելը, մեկ այլ բան են փաստերը, ավելին, կան մասնագետներ, փորձագետներ, ովքեր հերքում են նմանօրինակ կեղծ հայտարարությունները, հանդես գալով կոնկրետ փաստերով։

Շնորհավորում եմ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու համար. Վարդան Բոստանջյան

Iravunk.com-ը զրուցեց՝ Վալենսիայի հայերի միության նախագահ ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ, վերջինս նշեց, որ Իսպանիայի հայ համայնքից որևէ ընտանիք իշխանափոխությունից հետո Հայաստան չի վերադարձել.

«Եթե Իսպանիան լքել են, ապա ուրիշ երկրներ գնալու պատճառով։ Ասեմ ավելին, մի քանի ընտաիքներ Հայաստանը լքել են, գալով Իսպանիա։ Գաղտնիք չէ նաև այն, մինչ սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանը լքել է ավելի քան 11.000 մարդ։ Սա իհարկե ցույց է տալիս, որ գրեթե ոչինչ չի փոխվում Հայաստանում և այն խոստումները, որ տրվել են իշխանափոխության ժամանակ, դրանք գրեթե չեն իրականացել։ Այս ամենը նշանակում է, որ հայ ժողովուրդը, հայ զգն իր ապագան չի տեսնում Հայաստանում, այսինքն փոփոխություններն այնքան էլ նկատելի չեն»։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը շատ գործ ունի անելու։ «Եթե մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես զարգացած երկիր, առաջին հերթին պետք է բարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերը։ Եթե մենք չենք ուզում դպրոցներից դուրս գան կաշառակերներ, ուրեմն ուսուցիչները պետք է շատ լավ վարձատրվեն, ավելի լավ քան նախարարներն ու պատգամավորները»։

Մեր զրուցակցի խոսքով ՝ իշխանությունները պետք է ընդունեն քննադատություններ,քանի որ դա արվում է ոչ այն բանի համար, որ դեմ ենք իրենց, այլ այն բանի համար,որ կա դրա կարիքը։ «Մենք ուզում ենք, որ իշխանությունը հաջողի»։ 

Նրա խոսքով ՝ թեպետ նախորդ իշխանություններն անթերի չէին և ունեին սխալներ, այդուհանդերձ մեզ ամեն տարի հովանավորում էին, հովանավորում մեր դպրիցները, տալիս էին դրամաշնորհ, գովասանագրեր էին ուղարկում, հովանավորվում էր Իսպանիայում միակ հայատառ թերթը՝ «Հայրենիք» շաբաթաթերթը, ուղարկվում էին հայկական դասագրքեր, իսկ հիմա արդեն մոտ 2 տարի է թե՛ Մխիթար Հայրապետյանի օրոք,թե՛ հիմա գրեթե ոչինչ չի արվում։ Սա նշանակում է, սփյուռքը կամաց-կամաց սկսում է իր գլխի ճարը տեսնել»։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА