o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, ամեն ինչ նախապես մտածված է լինում

08.11.2019 13:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, ամեն ինչ նախապես մտածված է լինում

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Այսօր արդեն ակնհայտ է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի նկատմամբ գործող իշխանությունները Նիկոլի գլխավորությամբ բացահայտ տոտալ հակաքարոզչություն ու ռեպրեսիվ մեխանիզմներ են կիրառում, սկսած դեռևս ԱԺ-ում գտնվելու պահից, երբ փորձեցին կազմաքանդել խմբակցությունը։ Այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցան քաղաքական «БЛОКАДА», բացահայտ վարչական ռեսուրսի կիրառում ու տարբեր տիպի զսպման գործիքակազմի օգտագործում՝ փորձելով ՀՀ քաղաքական հարթակից ՀՀԿ-ին «հալածել, ոչնչացնել ու թաղել»։ Չնայած այդ ամենին, այսօր ՀՀԿ-ն հիմնական ընդդիմախոսն է գործող իշխանությունների։ Այդ է պատճառը, որ Նիկոլը և իր իշխանությունը ջղաձգումներով ընդունեցին վերջին շրջանում 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվությունը և, մասնավորապես, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման փաստը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ դիվանագիտական և միջազգային շրջանակները գիտակցում են ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում ՀՀԿ-ի դերը և, մասնավորապես, Նախագահ Սարգսյանի դերակատարումը։

«Ժամանակ». Ձմեռային զորակոչն այս տարի տեղի կունենա ոչ թե 2020 թ. հունվարի 1-ից 31-ը, ինչպես սովորաբար լինում էր, այլ կսկսվի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը

Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ը քաղաքական գործընթաց է սկսում Սերժ Սարգսյանի հետ, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնն այդ առումով անբավարար է գնահատում ՀՀ քաղաքական նոր ղեկավարության գործունեությունը և տեսնում է այստեղ նոր ռեսուրսի ներգրավման անհրաժեշտություն, որն ավելի կայացած է ու քաղաքականապես պրակտիկ ու գրագետ։ Ակնհայտ է, որ դեսպան Թրեյսին հանդիպումներ է ունենալու նաև այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ, սակայն շատ խորհրդանշական է, որ ԱՄՆ դեսպանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը սկսում է հենց Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմամբ։ Այստեղ տեղին է հավելել, որ մի քանի ամիս առաջ Ամերիկյան հանրապետական ինստիտուտը սոցհարցումներ էր հրապարակել, որի արդյունքներով ՀՀԿ-ն ՀՀ քաղաքական դաշտում՝ որպես քաղաքական ուժ, իր վարկանիշով զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, ի դեպ, այդ սոցհարցման արդյունքները բավականին ցավալի էին ընդունել հայաստանյան սեգմենտում։ Մի կարևոր հանգամանք ևս․ ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել էր Նիկոլի հետ, որից հետո հանդիպում է ունենում ՀՀԿ նախագահի հետ։ Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, ամեն ինչ նախապես մտածված է լինում։ Ի՞նչ էր ցանկանում հասկացնել դեսպանն իր այս ժեստով։ Թերևս հենց այն, որ գործող իշխանություններին ընդդիմադիր տեսնում է հենց ՀՀԿ-ին, Նիկոլին ընդդիմադիր՝ Սերժ Սարգսյանին։ Փաստորեն, Սարգսյանը «սևեր»-ով էլ է լավ խաղում։

Հ.Գ. Ընդհանրապես նորմալ պրակտիկա է, երբ դեսպանները հյուրընկալվում են նախկին նախագահներին։ Ու քանի որ նախկին նախագահները պետական ինստիտուտ են, գործողներն էլ պետք է նրանց մասին արտահայտվելիս հնարավորինս զուսպ ու կոռեկտ լինեն, քանի որ, ըստ էության, բոլորը մի օր դառնում են նախկին։

Հ․Գ․Գ. Հետաքրքիր է, ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո նրա նկատմամբ ի՞նչ գրոհ կսկսվի, քանի որ հանդիպել էր «բռնակալ» ու «քրեաօլիգարխիայի հայր» Սերժ Սարգսյանի հետ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА