o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլ արածների համար էր. «Պառացելսուս» ՀԿ նախագահ

08.11.2019 13:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլ արածների համար էր. «Պառացելսուս» ՀԿ նախագահ

«Պառացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շատ լավ ռուսական ասացվածք կա`անտառը անվերջ կրճատվում է, փոքրանում, սակայն ծառերը այնուամենայնիվ քվեարկում են կացնի օգտին:Կացնի օգտին, որովհետև նրա բռնակը փայտից է ու ծառերը մտածում են կացինն էլ  իրենցից է: Պողոսներ դիմում եմ ձեզ, չնայած չեմ կարծում, որ կհասկանաք`ասածս ինչ կուսուցանե:

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

Կարող եք ասել այս թավշյա մլորությունից հետո ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Չէ, ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, այսինքն դուք ինքներդ չեք փոխվել, որովհետև դուք չունեք արժեհամակարգ, չունեք սեփական կարծիք ու վերջապես չունեք սեփակսն ԵՍ:Դուք չունեք գաղափար, ձեզ համար լավ է այն` ինչ հասարակություն է թելադրում: Դուք ատում եք բոլոր այն մարդկանց ովքեր խելացի են, տաղանդավոր են, ովքեր ունեն իրենց սեփական ԵՍ-ը:

Դուք սիրում եք միայն ձեր նման պողոսներին:Ու այսօր ձեր նմանների շնորհիվ մենք կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ: Ձեր նմանների պատճառով մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, մեր ավանդույթները, մեր հայի պատմությունը ու վերջապես միմյանց սիրելը ու հարգելը:

Դարձի եկե՛ք, մոլորվա՛ծ պողոսներ, արթնացե՛ք․  ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլ արածների համար էր:

Շատ պարզ թվաբանություն է պետք անել, որ հասկանալ թե թավշյա մոլորությունից հետո ինչքան է ավելացել մարդկանց եկամուտները և զուգահեռ քանի տոկոս են կազմում թանկացումները` օրինակ առաջին անհրաժեշտության բնամթերքի: Կամ ասենք շուտով գազի ներտնային ծախսերի թանկացումը` որին զուգահեռ նորից կթանկանա ապրելը, բայց չի ավելանա ձեր եկամուտը: Նայեք ձեր շուրջը ինչ է կատարվում:

Այս մեկ ու կես տարվա ընթացքում այնքան բողոքի ակցիաներ են եղել ,որ վերջին քսան տարում չի եղել:Մեկ ու կես տարվա ընթացքում պառակտվել ենք , ասյսինքն մեզ բաժանեցին`սևերի ու սպիտակների: Խնամի, ծանոթ, բարեկամ ֆակտորը էլ ավելի ցայտուն և սանձարձակ ձևով ի ցույց դրվեց: Տնտեսական աճ չգրանցվեց, ներդրողներ չկան, արտագաղթի թիվը աճեց, կարմիր գծերը մնացին, արագաչափերը մնացին, տատի- պապիկների նիսյաների տետրերի թերթերը ավելացան:Կոչեր արեցին ընդունել ԼԳԲՏ բաժանվել ներկայացուցիչներին, սատանիստներին, սրբապիղծներին :Ազգի կեսին դարձրեցին հանցագործներ ու քաղբանտարկյալներ: Այլակարծիք մարդկանց`ազգի դավաճաններ: Չգիտեմ այսքանը բավական է պողոսներին հասկանալու համար, թ՞ե շարունակեմ թվարկել:

Հայ ազգի ապագայով մտահոգ մարդիկ եկե՛ք համախմբվենք ու մոլորյալ պողոսներին դարձի բերենք`հենց այդ ժամանակ կունենանք առողջ ու ամուր պետություն: Ու վստահ եղեք հենց այդ ժամանակ ոչ մի իշխանություն, առավել ևս անհատ, չի կարող մոլորեցնել ազգս»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА