o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

08.11.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

«Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում տոտալ չարաշահում եւ ընտրովի արդարադատություն»,- այս մասին «Ազդակ» ակումբում հայտարարեց «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` հավելելով.

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

Դրա դեմ պայքարող իրավապաշտպանները, ըստ էության, դառնում են հակառակորդը մի ուժի, որը իրականացնում է այս գործառույթը: Եվ եթե դատական եւ գործադիր մարմինը նման բարձիթողի վիճակում լինեն, ունենալու ենք այն, ինչ ունենք Գրիգորյանի գործով: Բազմիցս միջնորդություններ ենք կատարել գրավով ազատելու մասին, բայց դատական իշխանությունն ամեն անգամ պատճառաբանում էր, որ ազատության մեջ մնալով, նա կարող է խուսափել, խոչընդոտել դատական գործընթացը: Իսկ նման վերացական դատողություններով դատական ակտը չի կարող լինել հեղինակավոր, բայց ամեն անգամ նման ակտ էր կայացվում: Այս տարվա հոկտեմբերի 16-ին ՍԴ-ն կայացրեց համապատասխան դատական ակտ, որով փաստեց հետեւյալը, որ գրավի ինստիտուտն իրականացնելիս, երբ հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ աձը կարող է խուսափել, խոչընդոտել, այն հակասում է Սահմանադրությանը: Դրանից հետո մենք միջնորդություն արեցինք դատարան, որպեսզի գրավի դիմաց Գրիգորյանին ազատեն: Դատարանը որոշեց միջգերատեսչական կառավարական հանձնաժողով ստեղծել, որտեղ ընդգրկված են առողջապահության նախարարի փորձագետները, եւ այդ հանձնաժողովը եւս փաստեց, որ կալանքը կրելու ընթացքում իմ պաշտպանյալի առողջական վիճակում գրանցվել է բացասական դինամիկա, կյանքին վտանգ է սպառնում: Իսկ երկու օր առաջ դատարանը, քննարկելով միջնորդությունը, նորից մերժեց: Մենք խնդիր ենք տեսնում, որ դատական համակարգը կաշկանդված է, եւ իմ կարծիքով, չի բացառվում, որ ուղղորդվում է մի ուժի կողմից: Պետք է նշեմ, որ այն գործերով, որով դատարանը գտնում է, որ դա պետք է լսել ու բավարարել, լսում ու բավարարում են, մասնավորապես` միջնորդություն ներկայացվեց, որպեսզի այս դատական փուլում Գրիգորյանին պատկանող ողջ անշարժ գույքը պետք է հանվի արգելանքից եւ տրվի հարկային մարմնին, որպեսզի իրականացվի համապատասխան գործառույթ, ԴԱՀԿ-ի միջոցով վաճառվի, այս միջնորդությունը բավարարվեց: Բայց երբ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ասում ենք, որ հարցեր են առաջացել, դատարանը նշում է, երբ կուսումնասիրեն ապացույցները, այն ժամանակ էլ պարզ կլինի: Մենք ունենք հետեւյալ պատկերը, Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, եւ միտում կա անձին պահել կալանքի տակ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նման կեղծ փաստարկներով փորձում են բթացնել վարչապետի զգոնությունը, եւ արդյունքում ունենում ենք անօրինական գործառույթներ: Կամ ինչ-որ մարմնի կողմից ուղղորդվում է Գրիգորյանի դատական գործընթացը, որի մասին վարչապետը տեղյակ չէ, կամ էլ բարձրաձայնելուց հետո գործառույթներ չեն իրականացվում, հետեւությունս լինելու է այն, որ պետական ամենաբարձր մակարդակով փորձում են իրականացնել ընտրովի արդարադատություն:

Armenian Mashup 4-ը տարին ամփոփում է նոր տեսահոլովակով (Պրեմիերա)

Ասուլիսին փաստաբանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի ճակատին չի մնալու զինվորի տուշոնկան, Գրիգորյանի ճակատին արդեն գրվել է Արցախի հերոս լինելը:

Հարց է առաջանում, որտեղի՞ց Մանվել Գրիգորյանին այդքան կարողություն, 100 միավոր գույք:

Որ պահին այդ հարցը կառաջանա, մենք այդ հարցի իրավական պատասխանն ունենք: Գույքն ամբողջությամբ գնում է դեպոզիտի հաշվին, եւ ասվում է, եթե կապացուցվի մեղքը, ապա ինչ ուզում եք, արեք:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չնայած որոշ դատական գործերով անցնում են գեներալներ, բայց չպետք է մոռանալ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար:

Համամիտ եմ, կապ չունի` անձը գեներա՞լ է, թե՞ շարքային մշակ: Բայց ես բարձրաձայնում եմ, որ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն: Հարց է առաջանում, որն է պատճառը, որ այսօր իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ: Եթե կլինի նորմալ դատաքննություն, եւ կպարզվի հենց տուշոնկայի պատմությունը, թող պատժվի ամենաբարձր պատժով, բայց թույլ տվեք անձը մասնակցի դատերին արժանապատիվ: Պետք չի մահացող մարդուն պահել կալանքի տակ եւ ասել, որ արդարադատություն է իրականացվում:

«Սեւամորթ դերասանը հուզումնալից ներկայացրեց Պ. Սեւակի «Անլռելի զանգակատունը». ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ (տեսանյութ)

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА