o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻ ՔԱՆԻ ՏՈՆՆԱ ՊԱՆՐԻ ԽՆԴԻՐ ԷԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԼՈՒԾԵԼ

08.11.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԻ ՔԱՆԻ ՏՈՆՆԱ ՊԱՆՐԻ ԽՆԴԻՐ ԷԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԼՈՒԾԵԼ

«Սպայկա» ընկերության արտադրած պանիրը Վերին Լարսից հետ է ուղարկվել Հայաստան՝ առանց հիմքերի. այս մասին տեղեկացրել էր «Սպայկա» ընկերությունը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ»

Նկատենք, որ մեր նախորդ համարում, անդրադառնալով այս խնդրին, զրուցել էինք «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ, ով մասնավորապես նշել է. «Կառավարությունը ունի շատ ավելի արագ կերպով ռուսների հետ համաձայնեցման մեխանիզմներ մշակելու հնարավորություններ, բայց մինչ օրս ունենք այն, ինչ ունենք... Տպավորությունն այն է, որ պատասխանատու մարմինները ձեռքները լվացել են»:

Վտանգված է դեղձի մթերումը…

Բայց ահա մեր հրապարակումից հետո խմբագրություն է զանգահարել ընկերության իրավաբան Մհեր Ղազարյանը, ով, անդրադառնալով Կ. Բաղդասարյանի հարցազրույցին ասաց, որ նրա հնչեցրած տեսակետը չի համապատասխանում ընկերության դիրքորոշման հետ: Այնուհետեւ այդ նույնն ուղարկեց նաեւ գրավոր, թե. «06.11.2019-ին Իրավունք օրաթերթի N121 (3172) համարում, ինչպես նաեւ Իրավունք օրաթերթի ինտերնետային կայքում «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի կողմից արված մեկնաբանությունները չեն համապատասխանում Սպայկա ընկերության դիրքորոշմանը եւ չեն ներկայացնում իրականությունը: Ընկերությունը հաստատում է, որ Վերին Լարսի անցակետում հայկական պանրի հետ կապված իրավիճակի մասին առաջին իսկ օրվանից տեղեկացվել են ՀՀ պատկան մարմինները, որոնք մշտական կապի մեջ են ընկերության հետ եւ աշխատանքներ են տանում հարցին համակարգային լուծում տալու ուղղությամբ: ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատու մարմինների եւ ընկերության միջեւ ամենօրյա ռեժիմով երկխոսություն է տարվում գյուղատնտեսության ու տրանսպրոտի ոլորտին եւ ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ»:

Սպայկա», «Սաս Գրուպ», «Գազպրոմ Արմենիա». որքան հարկ են վճարել խոշորները. վիճակագրություն

Ու սա, ի դեպ, ուղարկվել է մեզ վերոհիշյալ  հայտարարությունը տարածելուց հետո: Պարոն Ղազարյանից փորձեցինք հետաքրքրվել, այդ դեպքում ինչու է պարոն Բաղդասարյանը պատասխանել, եթե վերջինս իրավասու չէ, եւ ո՞ւմ հետ խոսենք, ո՞վ է իրավասու: Վերջինս նկատեց, որ այդ պահի մասին է խոսքը, որ նա այդ պահին իրավասու չէր: Սա է խնդիրը:

Կարելի է հասկանալ նաեւ «Սպայկային»: Ընկերությունը չորս կողմից ճնշումների մեջ է եւ ստիպված է ամեն մի բառին ուշադրություն դարձնել: Միայն թե այս պարզաբանմամբ ընկերությունը սխալ քայլ կատարեց: Այսինքն, եթե պնդում են, որ կառավարությունը խնդրին տեղյակ էր «առաջին իսկ օրվանից», եւ «պատկան մարմինները, որոնք մշտական կապի մեջ են ընկերության հետ եւ աշխատանքներ են տանում հարցին համակարգային լուծում տալու ուղղությամբ», ապա դա այս պահին հարվածում է հենց այդ «պատկան մարմիններին»: Այսինքն, նրանք այդ աշխատանքի արդյունքում ոչ միայն «համակարգային», այլ որեւէ լուծում չկարողացան տալ, քանի որ Լարսում լռված-մնացած ընկերության արտադրանքի մուտքը ՌԴ վերջնականապես արգելվեց: Ու այսքանից հետո հարց է ծագում՝ քանի՞ կոպեկի արժեք ունեն այդ «պատկան մարմինները», որ մի քանի տոննա պանրի խնդիր էլ չեն կարողանում լուծել:

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերադարձրել 1 մլրդ դրամ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА