o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«4.9 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ»

08.11.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«4.9 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ»

Ինչպես են ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը գնահատում տնտեսագետները, հաշվի առնելով, որ այս բյուջեն իշխանական թեւի ներկայացուցիչները աննախադեպ են համարում: Ինչո՞վ է այն աննախադեպ: Այն դեպքում, երբ 2020 թվականի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի աճի միտումները թռիչքային չեն, իսկ նախատեսված ՀՆԱ-ի աճը առավել քան համեստ՝ 5 տոկոսից էլ պակաս: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

 

«ՈՒՆԵՒՈՐՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԵԼԻՔ ՀԱՐԿԵՐԸ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»

- Ամեն տարվա վերջում, երբ շրջանառության մեջ է դրվում հաջորդ տարվա Պետական բյուջեի մասին նոր օրենքի նախագիծը, տրվում են այն բնութագրող անուններ: Օրինակ` խնայողական, զգուշավոր, սոցիալական եւ այլն: Բայց մեծ հաշվով, բոլորն էլ մեկ ընդհանրություն ունեն, դա իներցիան է: Այսինքն, այս հերթական իներցիոն բյուջեն պետք է անվանել անարդյունավետ: Ինձ համար զարմանալի է, այդ աննախադեպ գնահատականը. ամիսներ շարունակ աղմկել տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին եւ բյուջեի նախագծով կանխատեսել 4.9 տոկոս տնտեսական աճ, սա ոչ այլ ինչ է, քան աննախադեպ ոչ կոմպետենտություն: Սա նշանակում է, որ ընթացիկ տարվա համար հրապարակված ցուցանիշներից ավելի ցածր շեմ է դրվում, ինչ էլ թույլ է տալիս ենթադրելու, որ հատուկ է արվում, որպեսզի հեշտ լինի գերազանցել այդ ցուցանիշը: Կամ պետք է մտածել, որ իշխանությունների կանխատեսումները հոռետեսական են: 2020 թվականի բյուջեի համախառն եկամուտներն ավելացվել են 13.44 տոկոսով, հասցնելով 1 697,6 մլրդ դրամի, իսկ 2019 թվականը` 2018 թվականի համեմատ աճել էր 14,38 տոկոսով: Այս դինամիկան իներցիոն է, թռիչք, որպես այդպիսին, չկա, եւ եթե նայենք վերջին 10 համադրելի տարիները, ապա էլի կտեսնեք իներցիոն աճ: Ծախսերը 2019 թվականի համեմատությամբ աճել են 14.08 տոկոսով՝ հասցնելով 1880,2 մլրդ դրամի: Առանձնապես մեծ աճ է գրանցել դեֆիցիտը: Մինչդեռ բյուջեն պետք է տարբերվեր իր կապիտալ ներդրումներով, հստակ քաղաքականություն է պետք, որ խնայողությունները դառնան ներդրումներ: Սա վերաբերում է ոչ միայն մասնավոր խնայողություններին, այլ նաեւ՝ պետական միջոցներին:

Armenian Mashup 4-ը տարին ամփոփում է նոր տեսահոլովակով (Պրեմիերա)

- Եթե համեմատենք նախորդ տարիների բյուջեների հետ, այս բյուջեն ինչո՞վ է ավելի լավը: Ի՞նչ նոր ծրագրեր կան, որոնք չեն եղել նախորդներում:

- 2020 թվականի բյուջեի ծախսերի 26%-ը, որը կազմում է 486.5 մլրդ դրամ, բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը: Սա 45.2 մլրդ դրամով կամ 10.2 %-ով գերազանցում է այս տարվա բյուջեի նույն հոդվածով հատկացված գումարները: Սրա հիմնական մասը հատկացված է ծերության կենսաթոշակներին: Դրական է նաեւ, որ նախատեսվում է բարձրացնել առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելուն տրվող միանվագ նպաստները: Դեմոգրաֆիական խնդիր լուծելու համար պետք էր թիրախավորել երրորդ երեխայի ծնունդը: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը ծանրացած են նաեւ տարին տարվա վրա ավելացող պարտադիր կուտակային խնդրահարույց համակարգին տրվող գումարներով, ինչն անթույլատրելի է: Սա այն համակարգն է, որին հիմնավոր քննադատել է ՀՅԴ-ն, իսկ ժամանակին քննադատվում էր նույնիսկ այս իշխանությունների կողմից:

Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին

- Պարոն Գրիգորյան, Պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բաշխումները համապատասխանո՞ւմ են իշխող ուժի ծրագրերին, եթե, իհարկե, նման ծրագրեր առկա են:

- Իշխող քաղաքական ուժը ներկայացնող կառավարության գործունեության հնգամյա ծրագրում նույնպես նախանշված էր 5 տոկոս տնտեսական աճի հնարավորություն, ինչը նույնպես քննադատվեց: Կառավարության ծրագիրը նույնն էր, ինչ ներկայացված էր այդ քաղաքական ուժի նախընտրական ծրագրերում: Խոսվում էր սոցիալական արդարության, ներառականության եւ տնտեսական հեղափոխության մասին, բայց լուծումներ չկային, չափելի գործիքներ դրված չէին: Երբ անցավ մի քանի ամիս, արդեն պարզ էր, որ առաջարկվող լուծումները գեղեցիկ գրված նախադասությունների ճիշտ հակառակն են` սոցիալական բեւեռվածության խորացում, անարդար սոցիալական կարգ եւ այլն: Այստեղ հարկավոր է նշել «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները, մասնավորապես` եկամտային հարկի համահարթեցումը, անուղղակի հարկերի բարձրացումը, որը նշանակում է՝ ունեւոր մարդկանց կողմից պակաս վճարվելիք հարկերը հավաքագրվելու են մեր շարքային քաղաքացիներից: Ունենք մի վիճակ, որտեղ հնչող թեզերն ու գործողությունները իրար դեմ են: Սա հատկապես շեշտում եմ, քանի որ օրենսգիրքն ամբողջությամբ գործելու է 2020 թվականի հունվարի 1-ից:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

 

«10 ՏՈԿՈՍԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ Է ՄՈՏ 4.5 ՏՈԿՈՍ ԳՆԱՃԸ»

- Վերոնշյալ բյուջեով նախատեսված է կենսաթոշակների ընդամենը տաս տոկոս բարձրացում, առավելագույնը՝ 3500 դրամի չափով: Հաշվի առնելով, որ արդեն բավականին ժամանակ բարձրացում չի եղել, սա էլ լուրջ ցուցանիշ է: Արդյոք «աննախադեպ բյուջեի» պարագայում արդարացվա՞ծ է թոշակների նման աճը:

- Այդ 10 տոկոսին հարվածելու է մոտ 4.5 տոկոս գնաճը: Կառավարությունն ունի իր քաղաքացիների համար արժանապատիվ կյանքով ապահովելու պոզիտիվ պարտականություն: Այստեղ հարցը միայն կենսաթոշակների ավելացումները չեն, այստեղ առհասարակ սանդղակների բացակայությունն է: Կենսաթոշակի կամ նվազագույն աշխատավարձի ավելացումը կապված է մակրոտնտեսական ցուցանիշների ավելացման հետ, մինչդեռ պետք է հիմքում լիներ նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքը: Այսօր պետք է դրվեին այն հայեցակարգերի, տեսլականների հիմքերը, որը պետք է պրոֆեսիոնալ կադրերով, ճշգրիտ ժամանակացույցով, միջոցառումների ծրագրերով ու ռեսուրսներով հասցներ աղքատության նվազմանն ու տնտեսության առաջանցիկ աճին:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

- Ինչպիսի՞ խնդիրներ կան, որոնց կա՛մ չեն անդրադառնում, կա՛մ անդրադարձը շատ հպանցիկ է: Որո՞նք են տնտեսության ոլորտային այն հիմնական խնդիրները, որոնց պետք էր թիրախավորել, եւ ինչպիսի՞ լուծումներ պետք է առաջադրվի:

- Ես կողմ եմ մեծ բյուջեի քաղաքականության իրականացմանը: Մեծ բյուջեն հնարավորություն է տալիս իրականացնել արմատական փոփոխություններ բոլոր ոլորտներում: Վաղուց ժամանակն է վերադառնալ բյուջեի իրական ֆունկցիաներին եւ լուծումներին: Տնտեսության ոլորտային խնդիրները եւ առաջնային լուծման ենթակա հարցերը բազմաթիվ են, բայց պետք է մի քանի շեշտադրումներ արվեն:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է». Արմեն Աշոտյան

Տրանսպորտային խնդիր. չկա պետական կարգավորում, չկա պետական վերահսկողություն, չկան պետական քաղաքականություն իրագործելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցներ:

Էներգետիկա. ռազմավարական գերշահութաբեր կառույցները մասնավորի ձեռքում են, եւ պետությունն ունի թույլ ազդեցություն սակագնի ձեւավորման հարցում:

Տարածքային համաչափ զարգացման խնդիր. բիզնեսը գերկենտրոնացել է մայրաքաղաքում. իսկ մարզերը շարունակաբար աղքատանում են:

Արտահանման ցածր ներուժ եւ արտաքին շուկաներում թույլ մրցունակություն: Քաղաքաշինական աղճատված պատկեր եւ պետական քաղաքաշինական քաղաքականության բացակայություն:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Բանկային համակարգի օտարում պետական տնտեսական քաղաքականությունից եւ տնտեսության իրական հատվածի շահերից:

Գյուղատնտեսության ցածր արտադրողականություն, ոլորտի ցածր գրավչություն: Ընդերքի եւ բնական պաշարների օգտագործման անհամաչափություն եւ ոլորտի քաղաքականության աղճատված վիճակ:

Հանքարդյունաբերության նկատմաբ հսկողության ուժեղացում:

Հենց այս խնդիրների վրա է պետք կենտրոնանալ, եւ դա է, որ տեսանելի չէ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սիլվա Համբարձումյան սինդրոմից մինչեւ նոր ռեկորդի սահմանում. այլընտրանքային լուրեր 05․12․2019

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА