o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքապետի եղբայրն ու հեռուստատեսությունից մերժվածները կապահովեն իշխանության նոր PR-ը

08.11.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքապետի եղբայրն ու հեռուստատեսությունից մերժվածները կապահովեն իշխանության նոր PR-ը

«Օրինաց երկիր» կուսակցությունը, սառեցնելով ակտիվ քաղաքական գործունեությունը` իր հեռուստաընկերությունն էլ փակեց` «Հ3»-ը: Այն սկզբում դարձավ «ՄՈ TV», որի ղեկավարը մեր ունեցած տեղեկություններով` ԱԺ հինգերորդ գումարման ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ որդին էր` ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Հենց նրան էր վերապահված «Հ3»-ի, այսպես ասածռեբրենդինգը, բայց այն չաշխատեց, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հեռուստաընկերություն պահելու համար մեծ ներդրումներ են պահանջում, իսկ ՕԵԿ-ի` քաղաքականությունից դուրս գալուց հետո նպատակահարմարություն էլ չկար ունենալ կուսակցական հեռուստաընկերություն եւ ֆինանսավորել այն: Արդյունքում «Մո TV» հեռուստաընկերության բաժնեմասերի ամբողջ փաթեթը վաճառվեց «Նոր Հայաստան» ՓԲԸ-ին, որը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին` ԲԱԳՐԱՏ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ եղբայրներին: Հեռուստաալիքի անունն, իհարկե, արդեն հուշում է, բայց նաեւ մեր աղբյուրները փաստեցին, որ այն դառնալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր «քայլողների» ջերմեռանդ պաշտպանող հեռուստաընկերությունը: Այս բեռը դրվել է Երեւանի քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ եղբոր` ռեժիսոր ԱՐՄԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ վրա, որը հիմա փորձում է հեռուստաալիքը լցնել հայտնի դեմքերով, ինչի համար այս պահին տարվում են բանակցություններ եւ հերթով հիշում նրանց, ովքեր նախկին իշխանություններից մերժված էին կամ մեկուկես տարի առաջ առավել ինքնավստահ ուրացան, թե որտեղից էին ֆինանսավորվում եւ ում են պարտական իրենց կարիերայի համար: Նույն աղբյուրների փոխանցմամբ` հեռուստաընկերության լրատվական ծառության տնօրենի պաշտոնում արդեն իսկ տեղավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն, լրագրող, հաղորդավար ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Ի դեպ, հավելենք, որ «Նոր Հայաստանը» վերջին տեխնիկայով ու գովազդով ապահովելու համար մեծ գումարներ են ներդրվել հենց Միացյալ նահանգներից: Այնպես որ, դրսից ներդրումներ եթե կան, ապա դրանք միայն այսօրվա իշխանության «փիառն» ապահովելու եւ իրենց ֆինանսական հոսքերը էլ ավելի լավացնելու համար են:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА