o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայագիտությունը բուհերից «դեն նետելը» հարցի լուծում չէ.Անի-Տեր Գուլանյան

08.11.2019 13:49 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայագիտությունը բուհերից «դեն նետելը» հարցի լուծում չէ.Անի-Տեր Գուլանյան

Թեպետ այս օրերին մտավորականներն ու մշակութային գործիչները բավականին պասիվ են և քչերն են խոսում ԿԳՄՍ-նախարար Արայիկ Հարությունյանի այն որոշման մասին, որ հայագիտությունն այսուհետ բուհերում պետք է լինի ոչ պարտադիր,այնուամենայնիվ քիչ չեն նաև նրանք, ովքեր խիստ մտահոգված են այս որոշմամբ։ Գրող, «Անդին» գրական-մշակութային կայքի գլխավոր խմբագիր Անի-Տեր Գուլանյանը կարծում է, որ խնդիրն ավելի շատ դասավանդման մեթոդիկայի մեջ է, իսկ ինչ վերաբերում է «Հայոց լեզու»,«Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների երկրորդական և ոչ պարտադիր լինելուն Անի Տեր-Գուլանյանը կարծում է, որ միանշանակ ընդունելի չէ։ Նրա խոսքով՝ հայագիտությունը բուհերից «դեն նետելը» հարցի լուծում չէ:

 «Արցախյան հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին հայերինը. այլ տարբերակ չի կարող լինել»

«Եթե մարդը որոշում է դառնալ ճարտարագետ, ապա ևս որոշ գիտելիքներ պետք է ունենա լեզվից, բազմակողմանի զարգացած լինելը կարծում եմ որևէ մեկին չի խանգարի, իսկ ինչ վերաբերում է նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ դպրոցում պետք է կրթությունն այնքան բարձր մակարդակով մատուցվի, որ բուհերում դրա կարիքը չզգացվի: Պետք է հավելեմ, որ բուհական ծրագիրն այլ է՝ կա մասնագիտական հայերեն, այսինքն ՝ այնտեղ ճյուղավորվում է հայերենը որպես կոնկրետ մասնագիտություն։

Ինչ վերաբերում է դպրոցներին, դպրոցները ցավոք չեն տալիս այն հայերենն, ինչը մենք ենք երազում։ Հիմա մենք ի՞նչ ենք մտածում, մտածում ենք, որ կրճատելով բուհերից, գուցե դպրոցներում մակարդակը բարձրանա՞, գուցե ավելի ճիշտ կլինի դպրոցներում մակարդակը բարձրանա,հետո մտածենք։ Բուհական ծրագրերում այնպիսի խնդիրներ են առկա, որ դրանցով է պետք զբաղվել։ Արդյո՞ք հայերենն էր առաջնահերթ խնդիրը ։Մենք ունենք մեթոդիկայի խնդիր, դասավանդման ձևաչափի խնդիր, ի՞նչ կարիք կար հենց հայագիտությանն անդրադառնալ։ Մեկ տարուց ավել է ինչ նախարարը ղեկավարում է, որևէ լուրջ տեղաշարժ չենք նկատել»։

Անի Տեր-Գուլանյանն ադրադարձավ նաև ժամանակակից գրականությանը։ Նրա կարծիքով՝ շատ տաղանդավոր գրողներ ևս չեն տիրապետում հայոց լեզվին ,չնայած, որ գրել կարողանում են։ «Տպավորություն է, որ հայերենը, հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվելը, քիչ թե շատ ազգային լինելն այսօր հետամնացություն է, ես չեմ հասկանում թե ինչու, ամբողջ աշխարհում հակառակն է։ Համաշխարհային կարելի է լինել միայն ազգայինով, իսկ մենք չգիտես ինչու փորձում ենք գնալ այն ճանապարհով, որ մարդիկ գնացել ու վերադարձել են։ Ի՞նչ վատ բան կա, որ ճարտարագետն իմանա պատմություն, անհնար է ,չիմանալ պատմություն և լավ ճարտարապետ լինել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում մարդիկ զարմացած էին, որ հայ երեխաները դպրոցներում շախմատ են սովորում, զարգացնում տրամաբանությունը, հիմա խոսում են, որ շախմատը ևս պետք է դպրոցական ծրագրից դուրս գա, ինչու՞, ի՞նչ վատ բան կա դրանում»։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА