o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցավոք, 21-րդ դարում անգամ չունենք ժամանակակից հայերենի բառարաններ. Նարինե Դիլբարյան

08.11.2019 12:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ցավոք, 21-րդ դարում անգամ չունենք ժամանակակից հայերենի բառարաններ. Նարինե Դիլբարյան

Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելու և դա բուհերի հայեցողության թողնելու Կրթության նախարարության առաջարկությունը շարունակում է մնալ շատ մասնագետների քննադատության թիրախում: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ ոչ պարտադրից լիակատար անտեսում ընդամենը մեկ քայլ է։

Պարզվում է՝ Նեղոս գետը 6 անգամ ավելի հին է, քան կարծում էին

«Ես կարծում եմ, որ նմանատիպ քննարկումները մեզանից խլում են շատ ժամանակ, որը կարող էինք օգտագործել ավելի բարձր ՕԳԳ քայլեր ձեռնարկելու համար, բայց մասնագիտական հանրությունը,ն աև ուսանողությունը, որի շահերն ուղղակի այս օրերին ոտնահարվում են, պետք է քաղաքացիական իր դիրքորոշումը հստակ ձևակերպի։ Պետականորեն հայերենը մեր լեզուն է և մենք պետք է հայերենը բարձրացնենք գիտական, պետական այն մակարդակին,որը բնորոշ է 21-րդ դարին։ Ցավով պետք է ասեմ, որ 21-րդ դարում անգամ չունենք ժամանակակից հայերենի բառարաններ, վերջին տպագրված բառարանը ՝ 60-ականների Էդվադ Աղայանի բացատրական բառարանն է,մ եզ հաճախ փորձում են համեմատել «Օքսֆորդի», «Սորբոնի» հետ, բայց եկեք ոչ միայն առարկայացանկը համեմատենք, այլ այն լեզուները, որ փաստորեն աշխարհի առաջատար բուհերում է դասավանդվում»։

Իսկ թե ինչու հայ բանասիրության ֆակուլտետը չունի այնքան դիմորդ, որքան օրինակ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, Նարինե Դիլբարյանը պատասխանեց,որ հայ բանասիրությունը աշխատատեղ ստեղծելու, ձեռք բերելու համար ավելի փոքր հնարավորություններ է ձեռք բերում, խմբագիրների, սրբագրիչների ինստիտուտը հասցվեց նվազագույնի։ Ուստի մարդիկ կարծում են, եթե դպրոցն ավարտել են և հայերենին տիրապետում են կենցաղային մակարդակով, ապա իրենց համար բավարար է ։Իսկ մարդիկ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որ կարողանան գումար վաստակել։ Ինչպես ասում են մարգարեներին իրենց գավառում չեն հարգում, հիմա փաստորեն հայերենը մեր երկրում դառնում է ոչ այնքան կարգի։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА