o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.11.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եթե ամենայն հայոց «ստուկաչ» Արման Բաբաջանյանը իմանար, որ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անունը «Հոկտեմբերի 27-ի» ենթատեքստով հնչեցնելով արջի ծառայություն կմատուցի Նիկոլին, ապա դժվար թե աներ այդ «ղալաթը»: Քանզի Հանրային խորհրդի նախագահի պես փորձառու գործիչը բազմափորձ է եւ լավ է տիրապետում առաջին հայացքից փափուկ, բայց շատ ցավոտ հարվածներ հասցնելու արվեստին: Այսպես, նա զարմացրեց հեղափոխական միֆերին հավատացողներին, ջախջախելով նրանց այն պնդումը, թե թրաշամանուկներն ավելի ժամանակակից են«Այդ երիտասարդների մեծ մասը մնացել է 1990-ականների գաղափարների մեջ: Աշխարհը հիմա ուրիշ տրենդներ ունի»: Դե, իսկ մնացյալն էլ առանձնապես ականջահաճո չէր թավշիստների համար, մասնավորապես. «Հասարակությունը պետք է դիմադրի: Դիմադրել չի նշանակում հեղափոխություն անել: մենք նախկին իշխանությունների ժամանակ էլ դիմադրում էինք, որը չէր երեւում, որովհետեւ դա հանդիպումների ժամանակ էր լինում: Օրինակ, ինձ համար Արա Բաբլոյանի դեմ գործ բացելն ընդունելի չէ»: Եվ իհարկե, Վազգեն Մանուկյանը չմոռացավ շեշտել Նիկոլի բռնապետական հակումները. «Սա ձգտում է իր ձեռքում վերցնել իշխանություն, ու ինձ հետաքրքիր չէ` նախորդներն այդպիսին են եղել, թե ոչ: Ես տեսնում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կանգնելու»:

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, այդ վտանգի հարցում պարոն Մանուկյանն իրավացի է, քանզի ծերանոցները եւ գիշերօթիկները փակելու դեմ բողոքողներին ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալի սպառնալիքներ հղեց. «Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն` վայ, էս մեր աշխատատեղը կրճատում եք, էս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետեւ նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել»: Այստեղ ապշեցուցիչ է  նրա լպիրշությունը` պետական դավաճանություն որակվող հանցագործությունների մի մեծ «ծաղկեփունջ» շալակած անձը դեռ համարձակվում է այլոց պատասխանատվության կանչելու մասին բարբառել: Նա նաեւ զարմանալի կեղծավոր պաթոսով հայտարարեց, թե տեսեք գիշերօթիկներից աղքատ ընտանիք վերադարձող երեխաների պարագայում ամեն ինչ էլ տրվում է այդ ընտանիքներին` կով, կերեր, եւ այլն, որպեսզի հաղթահարեն իրենց աղքատությունը: Մինչդեռ քաղաքացիական ակտիվիստ Արմինե Սահակյանի հավաքած տեսաապացույցները վկայում են, որ այդ ընտանիքներին բացի սին խոստումներից ոչինչ չի տրվել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ զարմանալիորեն նշում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որեւէ պահանջ ձեւակերպելու եւ դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում»: Իսկ ՀՅԴ-ի բողոքի ակցիաներն էլ նա զարմանալիորեն որակեց «անդաստիարակություն»: Զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել, թե ինչն է այդտեղ անդաստիարակությունը, երբ մարդիկ շատ բարեկիրթ ներկայացնում են իրենց պահանջը: Ինչ է, պարտադիր պետք է նիկոլականների օրինակով, կներեք, «սիկտիր» վանկարկեին, որ սույն չնախարարը հասկանար, թե դաստիարակությունն ինչ է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА