o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունը կո՞ղմ է նույն սեռի անձանց ամուսնության գրանցմանը

08.11.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իշխանությունը կո՞ղմ է նույն սեռի անձանց ամուսնության գրանցմանը

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օրենսգրքում ամրագրել եւ արգելել սեռափոխվածների, նույն սեռի անձանց ամուսնության գրանցումը: Ինչպես նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, նախագծի հիմքում ազգային ավանդույթների պահպանման խնդիրն է. «Հայաստանի համար առաջնային խնդիր է այլասերվածությունը կանխել: Սեռափոխված անձ հասկացություն կա՞ Սահմանադրության մեջ կամ ընտանեական օրենսգրքում, որ արգելքը մեխանիկորեն կիրառենք սեռափոխված անձանց նկատմամբ»:

Վաղն իր տղան կարող է լաց լինել, իսկ աղջիկը դառնալ մարմնավաճառ. Մանկավարժ

Թեժ քննարկումից հետո` հարակից զեկույցում հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավոր Վլադիմիր Վարդանյանը եւ առաջարկեց   դեմ քվերարկել նախագծին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն: Հանձնաժողովն էլ հետ չմնաց կառավարությունից եւ նախագծին տվեց բացասական եզրակացություն, ըստ էության, հետեւյալ հարցը թողնելով օդում կախված` իշխանությունը կո՞ղմ է նույն սեռի անձանց կամ սեռափոխվածների ամուսնության գրանցմանը...

«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА