o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում. նա հափշտակության գործով է անցնում

08.11.2019 10:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում. նա հափշտակության գործով է անցնում

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում: 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք էր բացահայտել: Խնձորեսկի մի բնակիչ դիմել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն խա­նութի և բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով՝ հայտնելով, թե շենքերն, իբր, ինքն է կառուցել, բայց դրանց փաստաթղթերը չի պահպանել:

Դատարանն ամեն ինչ անում է, որպեսզի օրինականացվի Գրիգորյանի գործով անարդարությունները.Փաստաբան

Նախաքննությունը պարզել է, որ խնձորեսկցու դիմումը բավարարել են առանց համապատասխան փաստաթղթերի: Կադաստրի Սյունիքի մարզային բաժ­նում նա ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել 4,250,000 դրամ արժողությամբ խանութի և բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրգործով է անցնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հենց նա է խնձորեսկցու դիմումը ստորագրել, և հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքն­նության, եզրակացությունից հետո պարզ կդառնա կարգավիճակը՝ մեղադրյալ է, թե ոչ»,-գրում է թերթը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА