o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՐԳՍՅԱՆ-ԹՐԵՅՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԱՌԻԹ ՈՒՆԵՆ

07.11.2019 22:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԹՐԵՅՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԱՌԻԹ ՈՒՆԵՆ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն այդպես էլ հանգիստ չի տալիս իշխող թեւին: Իշխանական լրատվամիջոցներն այս օրերին ակտիվորեն լծված են այդ հանդիպումը երկրորդական, անկարեւոր ներկայացնելու գործին, ինչն այդպես էլ չի ստացվում:

Նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք․ «Փաստ»

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

Բանն այն է, որ Սարգսյան-Թրեյսի հանդիպումն անկարեւոր ներկայացնելով, իշխանությունները ստիպված են նաեւ ակամա այն թեզն առաջ տանել, թե իրենց այդքան հոգեհարազատ ՙդեմոկրատիայի լիդեր՚ ԱՄՆ-ն, ի դեմս հայաստանյան դեսպանի, զբաղված է անիմաստ գործերով: Բայց չէ, չի ստացվում, հենց իրենք են մշտապես ասել, թե ԱՄՆ դեսպանը չի կարող անկապ քայլեր անել, նրա ամեն մի արարքը խորը պատճառներ ունի: Իսկ այդ տեսանկյունից պետք է ստիպված ընդունեն, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումը նույնպես խորը պատճառներ ունեցող քայլերի թվում է: Արդյունքում, այս միջակայքում այս ու այն կողմ ընկնելով, իշխանական աղբյուրներն անցան ՙփրկարար՚ այլ թեզի. դե լավ, ոչինչ, որ հանդիպես, չէ՞ որ ամերիկյան դեսպանը նաեւ Փաշինյանի հետ է հանդիպել ու հայտարարել, թե ամեն ինչով աջակցում են:

Սակայն ամեն կերպ Սարգսյան-Թրեյսի հանդիպումը պատճառաբանելու նման հանկարծահաս մոլուցքը մեկ այլ փաստ ջրի երես հանեց՝ հանդիպումն իրոք նյարդայնացրել է օրվա իշխանություններին: Նախ, սա ջախջախեց Փաշինյանի հայտնի թեզերից մեկը եւս, թե ՀՀԿ-ն հայտնվել է պատմական լուսանցքում: Ու հիմա հանկարծ «լուսանցքային» կառույցի ղեկավարի հետ ոչ միայն սեփական նախաձեռնությամբ հանդիպման է գնում ամերիկյան դեսպանը, այլ նաեւ խնդրում է երրորդ նախագահից՝ ներկայացնել իր տեսլականը ներկայիս ներհայաստանյան, եւ որ թերեւս էլ ավելի կարեւոր է, արցախյան եւ տարածաշրջանային իրողությունների կապակցությամբ, ու վերջում էլ առաջարկում է պարբերաբար նման հանդիպում-քննարկումներ անցկացնել: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ Հայաստանի ներքին եւ արտաքին իրողությունների հետ հարցերով, երրորդ նախագահից միայն գնահատականներ խնդրելով, ամերիկյան դեսպանը նաեւ ցուցադրաբար ակնարկում է, որ բավարար չի համարում այն պատկերը, որը ներկայացվում է գործող իշխանությունների կողմից: Իսկ դա, եթե դուրս գանք դիվանագիտական բառապաշարից, ըստ էության, անվստահության դրսեւորում է:

ՎԱՐԿԱԱԾ 1

Այսպիսով, կարելի է հասկանալ, թե ինչու են իշխանական վերնախավում այդպես ոտուձեռք ընկել: Սակայն խնդիրն այստեղ մեկ այլ խորքային երանգ եւս ունի՝ ինչո՞ւ հենց այս պահին ամերիկյան դեսպանը որոշեց նման մեսիջներ հղել: Առաջին վարկածը, թերեւս, կարելի է կապել վարչապետ Փաշինյանի վերջին քայլերի հետ: Նա նախ՝ Երեւանում ընդունեց Իրանի նախագահ Ռոհանիին, ապա օրերս, ՀԱՊԿ խորհրդարանների ղեկավարների միջոցառման շրջանակներում՝ Իրանի պատվիրակությանը: Գումարած դրան, հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի կրկնապատկման ծրագրերի մասին, եւ դա հերիք չէ, դեռ մի բան էլ իշխանական աղբյուրները շրջանառության մեջ դրեցին նաեւ, որ զուգահեռաբար եւս 10 տարով կերկարաձգվի մեր երկրում ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը: Հասկանալի է, եթե այս նախաձեռնությունները կյանքի կոչվեն, ապա դա էապես ամրապնդելու է ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերը ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլ նաեւ Իրան-Մերձավոր Արեւելք ընդհանուր աշխարհաքաղաքական ուղղությամբ, ընդ որում՝ առնվազն առաջիկա 2-2.5 տասնամյակների կտրվածքով, քանի դեռ ուժի մեջ կգտնվի ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում ՌԴ ռազմաբազաների գործունեության պայմանագրերը: Նկատենք նաեւ՝ թե այս պահին ինչ ռազմավարություն ունի պաշտոնական Վաշինգտոնը հարավկովկասյան տարածաշրջանում, մեղմ ասած, քիչ տեսանելի է, նման նրան, որ ռազմավարություն առհասարակ չկա: Բայց այս պահին, մինչդեռ երկարաժամկետ հեռանկարում նման մոտեցումներ, ինչ խոսք, կլինեն, ու ՌԴ-ի ռազմական նման ամրապնդումը Հայաստանում հազիվ թե Վաշինգտոնի երազանքներից մեկը հանդիսանա: Եվ այս տեսանկյունից, հենց այս պահին Փաշինյանին ուղղված նման անվստահության դրսեւորումը կարող է տեղավորվել նշված վարկածի շրջանակներում:

ՎԱՐԿԱԾ 2

Սակայն սրան զուգահեռ կա եւս մեկ քննարկվող վարկած, որը ինչ-որ տեղ նաեւ առաջինին հակասում է: Այս վարկածի հիմքում այն հայտնի մասնագիտական գնահատականներն են, որ Սպիտակ տունը մի շարք աշխարհաքաղաքական, այդ թվում՝ սիրիական եւ հարավկովկասյան ուղղություններով պայմանավորված կարգով է գնում դիրքերի թուլացման` այդ կերպ Մոսկվայից այլ հարցերում ստանալով զիջումներ: Իսկ այս տարբերակի դեպքում ՀՀ-ում ամերիկյան դեսպանին պետք է որ առհասարակ չմտահոգեր Հայաստանում ՌԴ-ի ռազմական դիրքերի ամրապնդման հեռանկարը: Ուստիեւ՝ առաջ է եկել ամերիկյան դեսպանի նման մեսիջների հետ կապված այս բացատրությունը: Այն, որ Թրամփի վարչակազմի եւ ուլտրալիբերալների մեջ ընթանում է ծանր պայքար, հայտնի փաստ է: Դրա հիմնավորումներից մեկն էլ կարելի է համարել նախագահ Թրամփի` թեկուզեւ այս վերջին հայտարարությունը. «Միացյալ Նահանգները վերափոխելու իրենց ձգտման մեջ դեմոկրատներն ավելի ու ավելի տոտալիտար են դառնում. ճնշում են դժգոհներին, զրպարտում անմեղներին, ոչնչացնում իրավական նորմերը, ցուցադրական գործընթացներ են կազմակերպում եւ փորձում տապալել ամերիկյան ժողովրդավարությունը, որպեսզի պարտադրեն իրենց սոցիալիստական օրակարգը: Եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ այնպիսի ընկճախտ է սպասվում, որը ոչ ոք երբեւէ չի տեսել»: Նկատենք՝ եթե այս մտքից Միացյալ Նահանգները հանենք եւ գրենք Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, բան չի փոխվի: Եվ դա պատահական չէ, հաշվի առնելով, թե մեր իշխանական համակարգում ինչ դիրքերի են հասել այդ նույն ուլտրալիբերալ համակարգի մեր տեղական հետեւորդները: Եվ ահա այս ֆոնին, որքան էլ որ Փաշինյանը, այն էլ՝ ՌԴ-ից եկած մի շարք ծանր մեսիջներից հետո թողեց օրակարգ մտնի ռուսական ռազմաբազայի հզորացման ծրագիրը (այն վերջնական տեսք կստանա, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա), սակայն միեւնույնն է, սորոսածինների դիրքերը Հայաստանում դեռ միանգամայն ամուր են, ու մեծ հարց է, թե նույնիսկ ցանկանալու դեպքում Փաշինյանը կկարողանա՞ «հակասորոսական հեղափոխություն» եւս իրականացնել: Ընդ որում` չմոռանանք, որ այս իրավիճակի հետ կապված՝ օրերս միանգամայն բաց տեքստով բավականին ծանր հրապարակային մտահոգություններ հնչեցրեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: Եվ վերադառնալով ԱՄՆ դեսպանին` նկատենք, որ ըստ այս վարկածի, նրա այդ մեսիջը եւս պետք է ընկալել նույնկերպ, ինչ` ռուսականը: Այսինքն, որ այս կերպ պաշտոնական Վաշինգտոնը եւս փորձում է ցույց տալ, որ լրջորեն մտահոգված է Սպիտակ տան կատաղի հակառակորդ ուլտրալիբերալների հայաստանյան ներկայիս դիրքերով: Եվ նախ, ցույց են տալիս, որ այդ անվստահությունը կարող են տարածել նաեւ Փաշինյանի վրա: Երկրորդը, որ սա կարելի է նաեւ Մոսկվային ուղղված ակնարկ ընկալել, թե պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է ուրախությամբ լսել եւ համագործակցել նաեւ ՌԴ-ի վստահությունն ունեցող ՀՀ նախկին իշխանությունների հետ, այսինքն, ներհայաստանյան սորոսաբնույթ իրողությունները չկապեք ամերիկյան պաշտոնական քաղաքականության հետ:

Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայությամբ. Արփինե Հովհաննիսյան

Թերեւս, սրանք են ԱՄՆ դեսպանի նշված քայլը բացատրող հիմնական վարկածները, ընդ որում, երկուսն էլ ունեն բավականին լուրջ հավանականություն: Սակայն երկրորդ տարբերակը կարող է ավելի նախընտրելի լինել, հաշվի առնելով, որ տարածաշրջանային բնույթի պայմանավորվածությունների մասին ակնարկող փաստերը շարունակում են ավելանալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА