o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են

07.11.2019 22:19 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են

Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ջուղայի հայկական խաչքարների ոչնչացման խնդրին՝ ներկայացնելով դրանց երկարամյա պատմությունը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ սուրբ խաչքարերը, որոնք տեղակայված են Արաքս գետի երկայնքով, 16-րդ դարի շուրջ 10 000 հզոր տապանաքարերի հսկայական բանակ են ներկայացնում, որը հսկում է հայկական միջնադարյան գերեզմանատունը։

Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին

Տուժելով երկրաշարժերի, պատերազմի և վանդալիզմի հետևանքով՝ 20-րդ դարի կեսերից հազարավոր խաչքարեր դեռ կանգուն են մնում։

Այս մասին գրելով՝ հոդվածագիրը նկատում է, որ այսօր, այնուամենայնիվ, Ջուղայի խաչքարերը կանգնած են ոչնչացման վտանգի առաջ․ «Չնայած 2000 թվականին ընդունված ՅՈւՆԵՍԿՕ-ի հրամանագրի, որը պահանջում է դրանց պաշտպանությունը, այս տարի Hyperallergic ամսագրում հրապարակված ապացույցները մատնանշում են, որ հուշարձանները գաղտնի կերպով և զանգվածաբար ավերվում են ադրբեջանական արշավի շրջանակներում՝ ուղղված հայոց մշակույթի հետքերը Նախիջևանում ջնջելուն»։

«Ոչնչացման մասշտաբներն ապշեցնող են․ 89 միջնադարյան եկեղեցի, 5 840 խաչքար և 22 000 տապանաքար՝ ըստ զեկույցի։

Մշակութային ժառանգության ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Սիրիայում և «Թալիբան» շարժման կողմից Աֆղանստանում իրականացվող ավերածությունները»,- ասվում է հոդվածում։ Հեղինակը հիշեցնում է, որ Hyperallergic-ում հրապարակված ամսագրում Ադրբեջանի կողմից մշակութային կոթողների միտումնավոր ոչնչացումը 1997-2006 թվականներին նկարագրվում է որպես «21-րդ դարի ամենադաժան մշակութային ցեղասպանությունը»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА