o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան. «Բենզեման հիմա այնքան կարևոր է «Ռեալի» պատմության համար, որքան Ռոնալդուն»

07.11.2019 22:02 ՍՊՈՐՏ
Զիդան. «Բենզեման հիմա այնքան կարևոր է «Ռեալի» պատմության համար, որքան Ռոնալդուն»

Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» նկատմամբ հաղթանակից հետո (6:0) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովել է Կարիմ Բենզեմային, որը դուբլի հեղինակ է դարձել:

«Ռեալի» առաջին պարտությունը Լա լիգայում. «Բարսելոնան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Բենզեմայի վիճակագրությունը խոսում է ինքն իր փոխարեն: Նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, գիտեն, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Նա կարևոր է  թիմի ու «Ռեալի» հարձակման համար: Նա շատ լավ գիտի իր գործը:

Բենզեման դարձել է ավելի հասուն, դա միակ բանն է, որ փոխվել է Ռոնալդուի հեռանալուց հետո:

Շատ ուրախ եմ նրա համար: Ճիշտ է, որ նա շրջանցել է Ալֆրեդո դի Ստեֆանոյին (եվրագավաթներում հեղինակել է 50-րդ գոլը-խմբ): Հիմա նա «Ռեալի» պատմության մեջ այնքան կարևոր է, որքան Ռոնալդուն:

Նա հրաշալի բաներ է անում, մենք պետք է պարզապես վայելենք դա ու առավելագույն օգուտ քաղենք»,-ասել է Զիզուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА