o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե իմ խորհուրդը չեք ուզում, դուրս գամ Հանրային խորհրդի կազմից. Բաբկեն Պիպոյան

07.11.2019 21:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե իմ խորհուրդը չեք ուզում, դուրս գամ Հանրային խորհրդի կազմից. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը վաղը նամակ կգրի վարչապետին՝ տեղեկացնելու, որ դադարում է լինել Հանրային խորհրդի կազմում։

«Հանրային խորհուրդը պետք է լինի խորհրդակցական մարմին, բայց այն իրեն խորհրդակցական մարմին չի զգում։ Ես կյանքում որևէ մեկին չեմ խնդրի լսել իմ խորհուրդը, որովհետև եթե ինչ-որ մեկը չի ուզում լսել իմ խորհուրդը, ես պարզապես իրեն խորհուրդ չեմ տալիս», - ՀԽ նիստում հայտարարեց Բաբկեն Պիպոյանը։

​​​​​​​«Հատ-հատ պատասխան եք տալու, արա՛…». Մենուա Հարությունյան

Նա ասաց, թե հարց է առաջանում՝ կառավարությունը չի ուզում լսել Հանրային խորհրդի ներկայացրած խորհուրդները, որովհետև կառավարությունը խորհուրդ լսող չի՞, թե՞ իրենից չի ուզում լսել խորհուրդ։

«Ինձ համար սա առանցքային հարց է։ Հենց վաղը ես ասելու եմ, որ եթե իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի։ Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից», - ասաց Պիպոյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА