o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ. Red Eagles

07.11.2019 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ. Red Eagles

Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարությամբ է հանդես եկել։

«Հարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երագներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը, որը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։ Պետք է ընդգծել, որ անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականցման ցանկացած փորձ, կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ»,-ասված է հայտարարությունում։

Նշենք՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։

Դրանից հետո առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել էր. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА