o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սրա մասին է պետք մտածել, «Դուխով» ոստիկաններ.Ռուսլան Բաղդասարյան

07.11.2019 12:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սրա մասին է պետք մտածել, «Դուխով» ոստիկաններ.Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Անմեղության կանխավարկածի ինստիտուտի գոյությունը «հետհեղափոխական» Հայաստանում սկսում է կրել ֆորմալ բնույթ: Հատկապես ոստիկանության լրատվական ծառայության վերջին մի քանի լայն տարածում գտած նյութերից կարելի է ենթադրել, որ քաղաքական ենթատեքստը և քաղաքական վերադասի հաճոյախոսությանը և գնահատմանը արժանանալու ձգտումը «Դուխով» կամ «Նոր» Ոստիկանության համար դարձել է գործելաոճ՝ ի հաշիվ անմեղության կանխավարկածի: 

Անձամբ ես դեմ եմ. Բազկամարտի Եվրոպայի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոնը «Մել» ֆիլմի նկարահանման մասին


Շեշտում եմ՝ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը և սպայական պատվի արժեքը երկարաժամկետ և մնայուն են, իսկ անձնական, հարաբերային, կարիերիստական և նոմենկլատուր շահերի քողարկումը կարճաժամկետ և նույն հիերարխիկ արժևորման առումով շատ արագ կարող է պետք չգալ և դառնալ քաղաքական առումով ժամկետանց՝ նույն քաղաքական վերադասի համար:


Թերևս այս գործելաոճի արդյունքն է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու առիթ տալիս նույն քաղաքական վերնախավի որոշ անդամների հովանավորչությունը վայելող կառայանմաններին ու կարաբինանմաններին, որոնք առանց վարանելու ոստիկանության շենքում ձեռք են բարձրացնում ոստիկանի վրա: Սրա մասին է պետք մտածել, «Դուխով» ոստիկաններ։ 


Հարգեք իրավական պետության ինստիտուտները, «հեղափոխական» հախուռնությունը մի դարձրեք գործելաոճ և սպասեք դիվիդենտներ կատարված անփույթ և կանխակալ աշխատանքից, որը թողնում է բացառապես վարկաբեկման առաքելություն ունեցող տպավորություն:
Այս գործելաոճի պատասխանը կարող է նույն իրավական պատասխանատվության մակարդակով հետ վերադառնալ:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ գրված էր. 

 Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։

Նշվում էր նաև, որ ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9.000.000 դրամից ավելի գումար։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА