o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրիջիթ Բարդոն դատապարտել է Ֆրանսիական Պոլինեզիայի բնակիչներին շան միս ուտելու համար

07.11.2019 18:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բրիջիթ Բարդոն դատապարտել է Ֆրանսիական Պոլինեզիայի բնակիչներին շան միս ուտելու համար

Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիջիթ Բարդոն Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանություններին ուղղված բաց նամակում դատապարտել է այդ շրջանում շան միս օգտագործելու պրակտիկան, հաղորդում է France Info-ն:

Այլասեռվածության քարոզի համար փող կա, Ջավախքի համար չկա

Նա նման գործողություններն անվանել է «անթույլատրելի և ամոթալի Ֆրանսիայի տարածքում՝ համաշխարհային զբոսաշրջային դրախտում, որտեղ շարունակվում է իշխանությունների քթի տակ շան մսի վաճառքի գարշելի անօրինական պրակտիկան»:

«Եթե նրանք (իշխանությունները) չեն ցանկանում հանցակիցներ լինել, նրանք չեն կարող անտեսել դա»,- նշել է դերասանուհին:

Շատ տեղական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, հաստատում են, որ Պոլինեզիայում իսկապես գոյություն ունի նման պրակտիկա:

Պոլինեզիայի ղեկավարությունը չի արձագանքել դերասանուհու քննադատությանը։

Կինոյից հեռանալուց հետո դերասանուհին հիմնադրել և ղեկավարում է իր անվան կենդանիների պաշտպանության հիմնադրամը և ակտիվորեն զբաղվում է նրանց իրավունքների պաշտպանությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА