ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները հանելը նման է հիվանդ գլուխը կտրելուն»

06.11.2019 20:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները հանելը նման է հիվանդ գլուխը կտրելուն»

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կարծիքով՝ «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհական ծրագրից հանելը նման է հիվանդ գլուխը կտրելուն:

Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

- Այո, դրանք նույն դպրոցական ծրագրերով ուսանողներին հրամցնելը ոչ միայն անօգուտ է, այլեւ խիստ վտանգավոր, քանզի դա արվում է՝ ի հաշիվ մասնագիտական առարկաների: Մինչդեռ՝ կոնկրետ իրավագիտության պարագայում խիստ անհրաժեշտ են այդ առարկաների վերանայված ծրագրերը: Իրավագետը պետք է ոչ թե կրկնի անցած դասընթացը, այլ առնվազն ձեռք բերի հավուր պատշաճի իրավական պաշտոնական փաստաթղթեր կազմելու լեզվական անհրաժեշտ հմտություններ, որպեսզի մեղադրական եզրակացությունները ոչ մի պարագայում չնմանվեն խոհանոցային բաղադրատոմսերի կամ կենցաղային շարադրանքի: Իսկ Հայոց պատմությունն իրավագետին անհրաժեշտ է միայն այնպիսի ասպեկտներով, որոնք հնարավորություն կտան ընկալելու պետության եւ իրավունքի ձեւավորմանն ու էվոլյուցիային անմիջականորեն առնչվող պատմական օրինաչափությունները, կանխատեսելու հնարավոր զարգացումները, որպեսզի նա ունակ լինի մշակելու ճշգրիտ ռազմավարություն եւ չտարվի ռոմանտիկայով: Չեմ ընդունում ոմանց այն տեսակետը, թե իրենք էլ ժամանակին անցել ենք «Հայոց լեզուն», սակայն դա իրենց ոչինչ չի տվել. դատելով այդ մարդկանց խոսքերի շարահյուսության որակից ու խրթին մտքերից, պարզվում է, որ, իրոք, ոչինչ չի տվել, սակայն դա արդեն այլ «խնդիր» է

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА