o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Զգո՛ն եղեք՝ «թաքնված ականները» մնացին չհակադարձված». Նաիրա Կարապետյան (Տեսանյութ)

06.11.2019 19:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Զգո՛ն եղեք՝ «թաքնված ականները» մնացին չհակադարձված». Նաիրա Կարապետյան (Տեսանյութ)

«Զգո՛ն եղեք։ ՀՀ ներկա իշխանություններին փորձում են դարձնել «կիրթ մարդու» իշխանության դաշնակից», - այս մասին զգուշացնում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ապա մանրամասնում. «Բոլոր նրանց համար, ովքեր սկսել են քննարկել ԱԳ նախարարի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին՝ ճիշտը մեկ անգամ այդ հատվածի բնօրինակը, հատկապես ադրբեջանցու հարցը, լսելն է։ Միայն մեկ դիտարկում՝ խիստ քաղաքական հարցին տրվեց խիստ դիվանագիտական պատասխան։ Անշուշտ, դիվանագիտական տեսանկյունից՝ շատ լավ պատասխան, քաղաքական տեսանկյունից՝ ոչ այդքան, քանի որ հարցում առկա «թաքնված ականները» մնացին չհակադարձված, երեւի ձեւաչափը այլ էր»։

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

Եզրափակելով խոսքը՝ Ն. Կարապետյանն ընդգծում է. «Սիրելի քաղաքական որոշում կայացնող(ներ), խնդրում եմ, հետեւություններ արեք՝ Ադրբեջանն արդեն որերորդ անգամն է փորձում է Հայաստանի ներկա իշխանություններին ներքաշել «նախկին ռեժիմի» համատեղ պատժիչ օպերացիայի մեջ, զգոն եղեք»։

Հ.Գ.- Ստորեւ ներկայացնում ենք ադրբեջանցի պատգամավորի հարցի ու Զ. Մնացականյանի պատասխանի բնօրինակը, որը հրապարակել է Ն. Կարապետյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА