o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

06.11.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Հայ եւ ամենակարեւորը՝ ՀՀ դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկների թիվը պրոֆեսիոնալ ռինգում զգալի ավելանում է: Մասնավորապես, հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի եղբայր՝ Արման Դարչինյանն իր առաջին քայլերն է անում պրոֆեսիոնալ ռինգում:

Հայ բռնցքամարտիկը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը

Արման Դարչինյանը, ով հանդես է գալիս բռնցքամարտի Հայաստանի հավաքականում, իր առաջին մենամարտն  անցկացրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում: 4 ռաունդանոց մենամարտի 1-ին ռաունդում նա կարողացավ նոկաուտի ենթարկել ամերիկացի Քենդել Մեյես-ԹեյլորինԵրկրորդ անգամ պրոֆեսիոնալ ռինգ  դուրս եկավ Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Արսեն Պողոսյանը: Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում Արսենը, մրցավարների որոշմամբ, հաղթանակ  տարավ ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովի նկատմամբ: Հայ մարզիկն իր առաջին մենամարտը անցկացրել էր այս տարվա սեպտեմբերին, գրանցվել էր ոչ ոքի արդյունքԱրդեն ավելի փորձառու մեր բռնցքամարտիկները եւս շարունակում են հաջողությունները զարգացնելԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ, ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Այսպիսով, Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգումՄեր մյուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, որոնք եւս շարունակում են անպարտելի մնալ, ակտիվ մարզումային փուլում են: Արամ Ավագյանն իր վերջին մենամարտն անցկացրել է մայիսին: Լաս Վեգասի T-Mobile Arena-ում տեղի ունեցած 10 ռաունդանոց մենամարտում նա պաշտպանեց կիսաթեթեւ քաշային կարգում WBC International Silver գոտին՝ տոնելով 9-րդ հաղթանակը: Իսկ Նարեկ Աբգարյանը ռինգ է դուրս եկել սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Նարեկը տարավ իր 13-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: WBC-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգի International Silver գոտու տիրակալը նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Արամի եւ Նարեկի առաջիկա մենամարտերի մասին դեռ որեւէ հստակ տեղեկատվություն չկա:

Արման Դարչինյանի հաղթական նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում․տեսանյութ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА