o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

06.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`  ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

«Այլասերած մանուկներու օրորոցներուն մեջ պետք է փնտրել անձնասպանության քարոզիչները, հոռետեսության առաքյալները, ապականության մարգարեները:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

Անոնք կջլատեն գործունեության ամեն տենչ, երջանկության ամեն հույս, սրբության ամեն հավատք:

Անոնք չեն հառաջադիմեր, այլ կ'ոստնուն, չեն երազեր, այլ կզառանցեն, չեն օրհներ, այլ կնզովեն, չեն սիրեր, այլ կտռփան:

Ւրենց երգը հայհոյանքի մը պես ամբարտավան է, իրենց ժպիտը` հեգնության մը պես վիրավորիչ»:

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

Լոզան, 1911

 

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ` ՎԱԽԵՐԻՑ ՓԱԽՉԵԼՈՒ ԳՈՐԾԻ՞Ք

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

Այսօրվա դեղնակտուց իշխանավորների եւ ամբողջ վերնախավի մասին  բազմիցս հնչել է այն միտքը, որ դրանք դժբախտ մանկություն ունեցողներ են, ովքեր հիմա, տիրանալով լծակների, վրեժ են լուծում ամբողջ հանրությունից: Անշուշտ, դա կա, քանզի եթե մեկը մանկության օրոք հեծանիվ չի ունեցել, ապա ինչպիսի շքեղ ավտոմեքենա էլ հիմա քշի, միեւնույնն է, մանկության օրոք նա հեծանիվ չի ունեցելՍակայն դա հարցի մի կողմն է, եւ այդ, ժողովրդական խոսքով ասած, «աբիժնիկությանը» գումարվում են նաեւ վախերը: Կոնկրետ վարչապետի աթոռին բազմած Նիկոլի վախերը բազմաթիվ են: Նա վախենում է միաժամանակ ե՛ւ Պուտինից, ե՛ւ Սորոսից, ու փորձում է միաժամանակ երկուսին էլ հաճոյանալ, ու, բնականաբար, երկուսից էլ հարվածներ է ուտում` որպես անվստահելի, խաբեությանը հակված մեկը: Իսկ ներսի վախերը էլ ավելի բազմաշերտ ենՆա վախենում է Արցախի գեներալիտետից, նա վախենում է Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, նա վախենում է Հրայր Թովմասյանից ու առհասարակ բոլորից, ով չի պատրաստվում հնազանդվել իր քաջնազարյան կամքին: Նա վախենում է նաեւ մամուլից: Եվ շատ կարեւոր է, նա վախենում է պատասխան տալուց, իր «լիֆտընկերոջ» հետ ձեռքբերված գործարքների համար: Իսկ որ գործարքները շատ հավանական են, երեւաց նրա այն պնդումից, որ այնքան ապուշ չէ, որ երկրորդ եւ երրորդ նախագահներին 20 տարի շարունակ ծառայած Գրիգորի Հայրապետովի ներկայությամբ ինչ-որ դավադիր պայմանավորվածություններ ձեռք բերի: Ինչպես կարձանագրեր ծերուկ Ֆրոյդը` նա ակամա ինքն իրեն մատնեցԵվ հիմա ի՞նչ ենք տեսնում` տոտալ այլասերման փորձ: Բացի նրանից, որ դա որոշ անդրազգային կենտրոնների ծրագրի բաղկացուցիչ մասն է, զգացվում է, որ քայլո իշխանությունները դա անում են հաճույքով, դրա ներքին մղումն ունեն: Հավանաբար, իրենք լինելով անբարո «արժեհամակարգի» կրող, ձգտում են «փչացնել» բոլորին` «փչացածներին» միշտ ավելի դյուրին է կառավարել, քան ապրել եւ գործել նորմալ մարդկանց միջավայրում: Մենք արդեն հիշատակել ենք քարոզչական դաշտում առաջ տարվող այն պատրանքը, թե իբր պղծության համար պատասխանատու են նախարարներ Բաթոյանը եւ Հարությունյանը, իսկ Նիկոլը եւ իշխող կուսակցությունը դրա հետ կապ չունենԲայց ինքը` Նիկոլը, սեփական կոտրված ձեռքով, ավելի ճիշտ` լայվով, ջնջեց այդ պատրանքը եւ ցույց տվեց, որ նույն Արայիկ Հարությունյանի թիկունքին է կանգնած: Մայրաքաղաքի սրտում տեղի ունեցած պղծագույն ներկայացման առնչությամբ նա ասաց. «Այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ լուսանցքում մնացած որոշ մարդիկ նրանց, ովքեր քառակուսուց դուրս են գալիս, համարում են սատանիստներ: Իսկ մեկը կբացատրի` ի՞նչն է սատանիզմը: ...Ներկայացումները գրաքննելով` մենք կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կվառենք նրանց, ովքեր մեր պատկերացումների մեջ չեն տեղավորվում: Այսօր Չարենց եք մեջբերում, գիտեք, թե Չարենցը միայն «Ես իմ անուշ Հայաստանի՞»-ն է գրել, նրա բազում գործեր խորհրդային չափորոշիչներից դուրս են եղել, արգելվել են, հիմա այրե՞նք նրա գործերը: Թե՞ գծենք մեր Չարենցի սահմաններն ու ասենք` սրանից դուրս ով Չարենցի մասին մտածեց, սատանայապաշտ է: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է միտքը աշխատի, եւ դրա համար չպետք է լինեն կաղապարներ: Ժամանակին Ջորդանո Բրունոյին այրել են այլ մտածելակերպ ունենալու համար»:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Դե, ձեզ հաշիվ տվեք` նորմալ, ավանդական արժեհամակարգ կրող հայ մարդիկ նրա համար դարձել են «լուսանցքում մնացած», իսկ գետնին պարանը վզին թավալվող, հաչացող եւ ոռնացող Հասմիկ Խաչունցը (ով Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է), ում հետ իր արժանապատվությունից ցածր են համարում նույն դահլիճում նստել ավագանու ողջամիտ անդամները, հանկարծ դարձավ Ջորդանո Բրունոյին հավասար: Եվ դեռ մի կողմ դրած մասնագետների պնդումնեը, որ Չարենցն առհասարակ որեւէ կապ չուներ այդ փողոցային «ստեղծագործության» հետ: Սակայն իր ծառա Նիկոլից ավելի առաջ անցավ Սորոսի հիմնադրամի հայաստանյան պարագլուխ Լարիսա Մինասյանը, ով փողոցային այդ կապիկությունը համեմատեց Արամ Խաչատրյանի եւ Փարաջանովի ստեղծագործությունների հետ. «Մեզ լավագույնները չեն հասել, մեզ չեն հասել շատ լավագույններ, չգիտեմ` ինչ չի հասել, բայց Փարաջանովի շատ կինոներ մեզ չեն հասել, որովհետեւ չեն կարողացել տեղի ունենալ, Արամ Խաչատուրյանի, որին ես իհարկե, ատում եմ, ինչպես հանրությունում տարածվեց, չեն հասել, որովհետեւ Ժդանովի հայտնի ճառից հետո նա ինքնացենզուրայով բավական սահմանափակել ա եւ կյանքի վերջում շատ ափսոսել ա դրա համար»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Դե, շնորհավորում եմ ազատ եւ հպարտ քաղաքացիներին` կասկածելի ոռնոցներ հանող եւ շատրվանի վրա թռվռացող  ենթադրաբար իգական սեռի մի քանի արարածները նույնքան մեծություն են, որքան Ջորդանո Բրունոն, Սերգեյ Փարաջանովը եւ Արամ Խաչատուրյանը... Բնականաբար, այդպիսի լպիրշությունների շարանը շատ պայթյունավտանգ է, եւ ամենեւին էլ հիմնազուրկ չէ այն վարկածը, որ հրահրողների միջոցով թավշիստներ-փաշիստները ձգտում են սանձազերծել քաղաքացիական պատերազմ:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

 

ՍԱՐՍԱՓ ԱՌ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Այն, որ Նիկոլ Վովաեւիչը մեծագույն վախի մեջ է Ռոբերտ Սեդրակիչից, ակնհայտից էլ ակնհայտ է: Եթե դատավոր Դավիթ Ազարյանի` Քոչարյանին ազատ արձակելու ակտից հետո սկսվեց տոտալ հարձակում բոլոր դատարանների եւ դատական համակարգի վրա, եթե շտապ կարգով շրջանառության մեջ դրվեց դատավորների «վետտինգի» գաղափարը, եւ հատուկ դրա համար արտերկրից հրավիրվեցին ծակպրոֆեսորներ, ապա պարզ է, որ մեր դիկտատորիկը Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու նպատակով պատրաստ է գլխիվայր շուռ տալ ամբողջ պետական մեքենան, եւ կանգ չառնել ոչ մի բանի առաջ: Եվ Ռոբերտ Քոչարյանի վախից ածանցյալ է վախը Հրայր Թովմասյանի եւ Սահմանադրական դատարանի հանդեպ: Ու, ի դեպ, ՍԴ-ի հետ առնչվում են եւ Փաշինյանի այլ վախերը` անկախ ՍԴ-ն անհաղթահարելի խոչընդոտ է Արցախի հարցով որեւէ մառազմատիկ տարբերակ հանրաքվեի դնելու (ինչի մասին «վոժդը» բարբաջում էր իր լայվում), անկախ ՍԴ-ն անհաղթահարելի խոչընդոտ է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար, եւ վերջապես անկախ ՍԴ-ն անհաղթահարելի խոչընդոտ է նույն Քոչարյանի բանտարկությանը օրինականությանը նմանվող տեսք տալու համար: Իսկ վերջին դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը եւս ավելացրեց վախի չափաբաժինը: «Այդ Ֆեմիդայի կշեռքի մի կողմում դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության առջեւ, իսկ մյուս կողմի վրա դնում արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Ուղղակի մարդիկ պետք է հիշեն` վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, գուցե, մի հինգ տարի առաջ մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե չեն պահել ու վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որեւէ ձեւ չեն կարողանալու տալ»,- սա ակնհայտորեն Հրայր Թովմասյանի դեմ իրականացված սանձարձակ հալածանքների մասին է: Ու նաեւ հիշեցրեց, որ դիմացի կողմը իսպառ զուրկ է արժանապատվությունից` նա հայտարարեց, թե չի պատկերացնում` ոնց է մի վկայի ասելու, որ «գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

Քայլոների վախի եւս մի առիթ ավելացրեց գեներալ Վիտալի Բալասանյանը, ով Արցախում մեկնարկեց ստորագրահավաք Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով: Ի պատասխան շրջանառության մեջ գցվեց լուրը` իբր ՀՔԾ-ն բերման կենթարկի գեներալին, ինչը բացի քմծիծաղից բան չի առաջացնում:

ԻՆՉՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԽԱՆՁԱԾ ԹՐԱՇԻ ՀՈՏ ԳԱԼԻՍ»

Վախերի աղբյուրներից մեկը երրոդ նախագահ Սերժ Սարգսյանն է, ում համառոտ, կոռեկտ, բայց տողատակերով լեցուն խոսքը հարուցեց մինչ օրս չդադարող եւ գնալով թափ հավաքող հիսթերիա` տարբեր տրամաչափի քայլոների շուրթերով հնչեցվող տխմարաբանությունների, ինչպես նաեւ համացանցում հայհոյաբանության տեսքով: Հենց դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի ելույթից հետո Նիկոլի կառավարությունից «խանձած թրաշի հոտ է գալիս»:

«ՍՏՈՒԿԱՉՆԵՐԻ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

Իհարկե, այդ վախի արտահայտման ամենավառ ներկայացուցիչը Ալեն Սիմոնյանն է, ում հանձնարարվել է ամեն օր հրապարակավ պիտակել Սերժ Սարգսյանին: Եվ ՀՀԿ-ականներն արդեն ձանձրացել են դրան պատասխանելով, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ շարունակաբար հեգնում է` «ապրես Ալեն, դու հերոս ես, վաղն էլ գրի»: Այստեղ հետաքրքիր է այդ հանձնարարության նպատակը, եւ, ի դեպ, իր ամեն մի այդպիսի «հերոսության» տեսանյութում Ալեն Սիմոնյանն ունի սարսափած հայացք` մոտավորապես այնպիսին, ինչպիսին է մատաղացու գառան հայացքը: Պետք է ենթադրել, որ դժվար թե քայլոներն ու նրանց «վոժդը» հույս ունենան, որ հանրապետականների նյարդերը տեղի կտան եւ վերջիններս, պատկերավոր ասած, «կոտլետ կսարքեն» Ալենից, ինչը հետո նորանոր շահարկումների օրինական առիթ կտա: Թերեւս հիմնազուրկ չէ  ենթադրել, որ հենց իրենք այդ կերպարանքին, ում, Աշոտյանի վկայությամբ թիմի ներսում ատում են ավելի, քան` դրսում, կզոհաբերեն...

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ` ԿԱՇԱՌԵԼ, ՕՏԱՐՆԵՐԻՆ` ԲԱՆՏԱՐԿԵԼ

Բայց ինչպիսի սադրանքներ եւ մանիպուլյացիաներ էլ քայլոները կազմակերպեն, նրանց ռեսուրսը գնալով ավելի ու ավելի պակասում է: Ի դեպ, երեւի թե պատահական չէ, որ հիմա նորից շրջանառության մեջ է դրվել Վանոյի անունից Նիկոլին հասցեագրված նամակը, որը դաշտում հայտնվել էր մարտ ամսին: Այդ նամակով «Վանոն» զգուշացնում էր, որ Նիկոլը երկու ամիս էլ ժամանակ չունի որոշում ընդունելու, որ ուժայինների վրա հույս դնել չի կարող, իսկ ՔՊ-ականները առաջինը կդավաճանեն իրեն, որպեսզի մաքրվեն հող հանձնողի պիտակից: Այդ իրական կամ կեղծ «Վանոն» առաջարկում էր շտապ «հիվանդանալ» ու նշանակել արտահերթ ընտրություններ, քանի դեռ ուշ չէ: Սակայն այդ «Վանոյի» մատնանշած երկու ամիսը վաղուց է սպառվել...

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА